Freedom Broker Armenia-ն, որպես Freedom Holding Corp.-ի (NASDAQ: FRHC) մաս, հայտնում է հոլդինգի հասույթների ավելի քան 17%-ով աճի մասին 2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Freedom Holding Corp.-ը հրապարակել է 2026 ֆիսկալ տարվա I եռամսյակի ֆինանսական արդյունքները, որը ավարտվել է 2025 թ.-ի հունիսի 30-ին:

Ընկերության հասույթները կազմել են 533,4 մլն դոլար, ինչը 78,4 մլն դոլարով (17%) ավելի է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Աճը պայմանավորված է եղել արժեթղթերով գործառնություններից զուտ շահույթի ավելացումով, ապահովագրական բիզնեսի ընդլայնմամբ (մասնավորապես՝ թոշակային անուիտետների և դժբախտ պատահարներից ապահովագրություն), ինչպես նաև դուստր ընկերություններում վաճառքների աճով: Հոլդինգի զուտ շահույթը կազմել է 30,4 մլն դոլար, մեկ բաժնետոմսից շահույթը՝ 0,51 դոլար:

Հաճախորդների բազան շարունակել է դինամիկ աճել. բրոքերային հաշիվների քանակը հասել է 725,000-ի  (+43 հազար), ապահովագրական ընկերությունների հաճախորդների թիվը՝ 1,4 մլն (+226 հազար), բանկային ծառայությունների օգտատերերի թիվը՝ 3,0 մլն (+412 հազար):

Հաշվետու ժամանակաշրջանի նշանակալի իրադարձություններն են.

  • Freedom Holding Corp.-ի բաժնետոմսերի ընդգրկումը Russell 3000 ինդեքսում, որը արտացոլում է ամերիկյան խոշորագույն ընկերությունների դինամիկան
  • հիմնական դուստր կառուցվածքների վարկանիշների կանխատեսման վերանայումը միջազգային S&P Global Ratings գործակալության կողմից՝ «կայունից» դեպի «դրական»

 Freedom Holding Corp.-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես դիվերսիֆիկացված միջազգային ընկերություն, որը մատուցում է բրոքերային, ապահովագրական, ներդրումային-բանկային և տեխնոլոգիական ծառայություններ 22 երկրներում:

 Freedom Broker Armenia-ն նպաստում է  տեղական կապիտալի շուկայի զարգացմանը՝ Հայաստանի ներդրողներին հասանելիություն տրամադրելով համաշխարհային ֆինանսական գործիքներին։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img