CaseKey նախագծի թիմը կմասնակցի Մյունստերի համալսարանի բիզնես խնդիրների լուծման մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․      Հոկտեմբերի 14-19-ը CaseKey նախագծի հավաքական թիմը կմասնակցի Մյունստերի համալսարանի քեյս ակումբի կողմից կազմակերպվող բիզնես խնդիրների լուծման մրցույթին։

Գերմանիայում անցկացվող մրցույթը տարվա երրորդ միջազգային մրցույթն է, որին հայկական թիմի մասնակցությունը հովանավորում է Բիբլոս Բանկ Արմենիան։ 2024 թ․ ի վեր՝ Բանկը ֆինանսավորել է CaseKey հավաքական թիմերի մասնակցությունը 4 հեղինակավոր  միջազգային մրցույթի Բուդապեշտում, Բելգրադում և Մյունստերում։

Մյունստերի մրցույթն անցկացվում է արդեն 9-րդ անգամ։ Այն Եվրոպայի ամենահեղինակավոր մրցույթներից է, որի ընթացքում մասնակիցներն աշխատում են Գերմանիայի առաջատար ընկերությունների տրամադրած բիզնես խնդիրների վրա։ 

 Գերմանիա մեկնելուց առաջ հայկական թիմին, ավանդույթի համաձայն, հաջողություն մաղթեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ֆինանսավորում է CaseKey նախագծի ապագա նորարարների մասնակցությունը միջազգային մրցույթներին, քանի որ նման հարթակները տալիս են գիտելիք, որը դասասենյակում գուցե հասանելի չլինի։ Միջազգային մրցույթին մասնակցելով՝ երիտասարդները ոչ միայն մրցելու են այլ թիմերի հետ, այլև տեսնելու են՝ ինչպես են մտածում իրենց հասակակիցները Հայաստանից դուրս, ինչպես է բիզնեսը հարմարվում փոփոխվող աշխարհին, ու թե ինչպես են գաղափարներն արդյունք տալիս։ Ակնկալում ենք, որ այս մրցույթից նույնպես երիտասարդ մասնագետները կքաղեն առավելագույնը»,- մասնակիցների հետ բիզնես նախաճաշի ժամանակ ասաց Հայկ Ստեփանյանը։

«Մյունստերի միջազգային բիզնես քեյս մրցույթին մեր մասնակցությունը ևս մեկ հնարավորույթյուն է՝ ցույց տալու, որ հայկական թիմերն արդեն վստահորեն կանգնում են համաշխարհային հարթակներում։ Նման փորձառությունները ոչ միայն մեծացնում են ուսանողների գիտելիքներն ու հմտությունները, այլև ներկայացնում են մեր երկրի ստեղծարար ու աշխատասեր երիտասարդությանը միջազգային ասպարեզում։ Այս ամենը հնարավոր է դառնում այնպիսի գործընկերոջ շնորհիվ, ինչպիսին Բիբլոս Բանկ Արմենիան է․ Բանկի շարունակական աջակցությունն արդեն չորրորդ անգամ հնարավորություն է տալիս CaseKey-ի թիմին արժանապատվորեն ներկայացնելու Հայաստանն արտերկրում»,- նշեց CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։

Մյունստերի մրցույթին մասնակցում է 12 թիմ Կանադայից, Մեքսիկայից, Հոնկոնգից, Իռլանդիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Լիբանանից և Հայաստանից։

Հայկական թիմի անդամները 4 են՝ ներառյալ 3 փորձառու երիտասարդ, որոնք նախորդ տարիներին նույնպես մասնակցել են բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթների։ Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի կողքին է արդեն երեք տարի՝ 2025թ․ դառնալով նախագծի ռազմավարական գործընկերը։ Կրթությունը Բանկի առաջնային ԿՍՊ ուղղությունն է։ Բանկն ամեն տարի ներդրումներ է կատարում տարբեր որակյալ կրթական նախագծերում։

Բանկի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

Բիբլոս Բանկ Արմենիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img