ՀՀ ԿԲ․ բանկերն ընտրում են անվտանգության և հաճախորդների հարմարավետության միջև

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերը բախվում են երկընտրանքի հետ թվային ծառայություններ մշակելիս․ պետք է ընտրել անվտանգության և հաճախորդների համար օգտագործման հարմարավետության միջև:

«Հայաստանի բանկերն իրենց կողմից կատարում են ոչ հրապարակային, բայց շատ աշխատատար և բարդ աշխատանք՝ իրենց հաճախորդներին միաժամանակ մի քանի պարամետրերով նույնականացնելու համար: Այստեղ նրանք հաճախ բախվում են երկընտրանքի հետ. ստիպված են լինում ընտրություն կատարել անվտանգության և օգտագործման հարմարավետության միջև», – «Նովոստի–Արմենիա»–ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։

Նա պարզաբանել է․ որքան հասանելի է ծառայությունը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ չարագործները կփորձեն այն կոտրել: Եվ հակառակը, բազմագործոն նույնականացումը որոշակի անհարմարություններ է ստեղծում օգտատիրոջ համար, բայց զգալիորեն բարձրացնում է պաշտպանության մակարդակը:»

Ստեփանյանը նշել է, որ թվայնացման մակարդակի ավելացման հետ մեկտեղ կաճեն նաև կիբեռանվտանգության ռիսկերը։

«Այսօր մեզ մոտ թվային ծառայություններից օգտվում է 100 մարդուց 20–ը, և կանխատեսվում է, որ այս թիվը կհասնի 80-ի: Ավելին, երբ խոսում ենք թվայնացման մասին, նկատի ունենք, որ Հայաստանի ամենահեռավոր գյուղի բնակիչը պետք է հնարավորություն ունենա օգտվել նույն ծառայություններից, ինչ Երևանի բնակիչը», – նշել է Ստեփանյանը։

Ամբողջ հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img