Կոնվերս Բանկն ու Asia Alliance Bank-ը ռազմավարական համագործակցություն են մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը (Հայաստան) և Asia Alliance Bank-ը (Ուզբեկստան) պաշտոնապես հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 21-ին Վիեննայում կողմերը ստորագրել են պայմանագիր միջազգային ֆինանսական թղթակցային հաշիվների բացման և կառավարման, ինչպես նաև գլխավոր համաձայնագիր՝ արտարժութային և դրամային շուկաներում համագործակցության վերաբերյալ։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի շրջանակում, որի Ադամանդե հովանավորն էր Կոնվերս Բանկը: Այն դարձել էր կամուրջ տարբեր երկրների բանկային համակարգերի ներկայացուցիչների համար և միավորել ֆինանսական ոլորտի համաշխարհային առաջատարներին՝ ոլորտի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները քննարկելու և նոր գործընկերային հարաբերություններ ստեղծելու նպատակով:

Կոնվերս Բանկում նշել են, որ այս գործակցությունը միտված է ընդլայնելու Կոնվերս Բանկի միջազգային գործընկերային ցանցը և ընդլայնելու միջազգային ֆինանսական շուկաներին հաճախորդների առավելագույն հասանելիությունը։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ասում է․ «Վստահ ենք, որ Asia Alliance Bank-ի հետ այս գործընկերությունը ոչ միայն նոր հնարավորություններ կստեղծի բանկերի հաճախորդների համար, այլև կնպաստի Կոնվերս Բանկի՝ միջազգային ֆինանսական շուկաներին ինտեգրացիայի մակարդակի բարձրացմանը և առաջատար դիրքի ամրապնդմանը»:

Նշվել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային գործընկերային ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում Կոնվերս Բանկը համագործակցության պայմանագրեր է կնքել առաջատար ևս մի քանի կառույցի հետ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img