ETF–ը կարող է դառնալ մեկնարկի օպտիմալ գործիք Հայաստանում սկսնակ ներդրողների համար․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Փոքր գումար ունեցող սկսնակ ներդրողները, այդ թվում՝ Հայաստանում, կարող են օգտվել այնպիսի գործիքներից, ինչպիսիք են բորսայական ներդրումային ֆոնդերը (ETF): Այս մասին հայտարարել է Freedom Broker Armenia–ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

«Կարելի է սկսել ETF-ից: Դա բորսայական ներդրումային ֆոնդ է, այսինքն բաժնետոմսերի, պարտատոմսերի կամ այլ ակտիվների հավաքածու, որոնք միավորված են մեկ «զամբյուղում» և բորսայում վաճառվում են որպես սովորական բաժնետոմս», – պարզաբանել է նա։

Խաչատրյանի խոսքով, գնելով ETF` ներդրողը ձեռք է բերում ոչ թե մեկ բաժնետոմս, այլ բաժնեմաս ամբողջ ֆոնդում, այդպիսով միանգամից դառնում է տասնյակ կամ հարյուրավոր ընկերությունների բաժնեմասերի սեփականատեր։

«Օրինակ, S&P 500 ETF-ը ներառում է ԱՄՆ 500 խոշորագույն ընկերություններ: Նման ETF-ի մեկ բաժնեմաս գնելով՝ դու փաստորեն ներդրում ես կատարում միանգամից այս բոլոր ընկերություններում», – պարզաբանել է փորձագետը։

Խաչատրյանն ընդգծել է, որ փոքր գումարի դեպքում մենք ավելի շատ կենտրոնանում ենք այս ոլորտում ուսուցման, ֆինանսական կարգապահության, ֆինանսական գրագիտության զարգացման վրա: Իսկ հետո արդեն, որոշ ժամանակ անց, կարելի է խոսել ավելի մեծ գումարներ ներդնելու մասին:

Փորձագետի խոսքով, ռիսկերը նվազագույնի հասցնելու համար Freedom Broker Armenia ուղեկցում է հաճախորդին՝ հաշիվ բացելուց սկսած, տրամադրում է վերլուծական տվյալներ և ուղղորդել ճիշտ՝ նրա համար ավելի հարմարավետ գոտի։  Բացի այդ, հաճախորդներն ուսում են ստանում Freedom Broker Armenia ակադեմիայում և սովորում են ինքնուրույն հասկանալ, թե ինչի մեջ է պետք ներդրում կատարել։

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img