UBPay-ը համագործակցություն է սկսել դրամական փոխանցումների iSend համակարգի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգը համագործակցություն է սկսել միջազգային դրամական փոխանցումների ուղղությամբ մասնագիտացված iSend խոշորագույն ընկերության հետ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Նոր համագործակցությունն ընդլայնում է UBPay-ի հաճախորդների հնարավորությունները՝ դրամական փոխանցումները հասանելի դարձնելով դեպի ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Ավստրալիա, Սինգապուր և եվրոպական երկրներ:  

Հայաստանից փոխանցումները հասանելի են ինչպես UBPay-ի գործընկերների սպասարկման կետերում, այնպես էլ բանկերի մոբայլ հավելվածների միջոցով: Փոխանցումներն իրականացվում են դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով և տրամադրվում ստացման երկրի ազգային արժույթով: Հաճախորդները կարող են ընտրել գումարը ստանալու իրենց հարմար եղանակը՝ բանկային հաշվեհամարին, էլեկտրոնային դրամապանակին կամ կանխիկ:

«iSend-ի հետ  համագործակցությունը կարևոր քայլ է UBPay-ի ռազմավարական զարգացման և անվտանգ և մատչելի միջազգային փոխանցումներ ապահովելու գործում։ Մենք ձգտում ենք մեր հաճախորդներին առաջարկել տարբերակների առավելագույն լայն ընտրություն և շահավետ պայմաններ», – նշեց UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը:

2025թ. առաջին կիսամյակում, համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ, Հայաստանում դրամական փոխանցումների ծավալն աճել է 6,7%-ով, ինչը վկայում է ոլորտի դինամիկ զարգացման մասին: UBPay-ը պլանավորում է դրամական փոխանցումների շուկայում իր դիրքերի ամրապնդում և միջազգային համագործակցության հետագա ընդլայնում:

«Այսօր մեզ բաժին է ընկնում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի մեկ երրորդը: Մեր ինտուիտիվ ընկալելի API-ն ապահովում է բանկերի և ծառայությունների հեշտ ինտեգրում՝ թույլ տալով նրանց մատուցել անվտանգ և արդյունավետ ծառայություններ: Մանրամասն փաստաթղթավորման և աջակցության շնորհիվ մենք մեր գործընկերների համար հնարավորինս պարզեցնում ենք ինտեգրման գործընթացը»,- ավելացրեց Սեյրան Սարգսյանը:

UBPay-ը փոխանցումների ապահով հարթակ է՝ մշակված բանկերի և դրամական փոխանցման համակարգերի համար Հայաստանում և ամբողջ աշխարհում: Դառնալով UBPay-ի գործընկեր՝ ընկերությունները կարող են ընդլայնել ծառայությունների ցանցը, ստանալ մրցակցային առավելություն և մեծացնել եկամուտը:

UBPay համակարգի օպերատորն է Յունիբանկը:

iSend-ը դրամական փոխանցումների ոլորտի համաշխարհային առաջատարներից է, որը դրամական փոխանցումներ է իրականացնում ավելի քան 100 երկիր: Ընկերությունը համատեղում է նորարարական տեխնոլոգիաները հաճախորդակենտրոն մոտեցման հետ՝ ապահովելով միջազգային փոխանցումների անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img