AMX-ում անցկացվել է 25 մլրդ դրամ ծավալով պետական ​​պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբեր․/ԱՌԿԱ/.  Նոյեմբերի 11-ին Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) անցկացրեց պետական ​​պարտատոմսերի աճուրդ՝ ընդհանուր 25 մլրդ դրամ ծավալով, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Աճուրդի համար նախատեսված AMGN60294300 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական ​​պարտատոմսերի ծավալը կազմել է 25 մլրդ դրամ։ Աճուրդն ամբողջությամբ տեղաբաշխվել է, պահանջարկը գերազանցել է 140.46 մլրդ դրամը։

Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 8.4622%, իսկ արժեկտրոնի տարեկան  եկամտաբերությունը՝ 8.60%։

Պետական ​​պարտատոմսերը կարելի է ձեռք բերել ինչպես AMX առևտրային հարթակում, այնպես էլ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պետական ​​պարտատոմսերի աճուրդների մանրամասները կարող եք գտնել այստեղ։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img