Ծառատունկ՝ հանուն Հայաստանի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբեր/ԱՌԿԱ/.   Ակբա բանկի աշխատակիցները «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ կրկին միավորվել են ավելի կանաչ հայրենիք ունենալու նպատակի շուրջ։

Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ բանկի կամավորները վերադարձել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի հարակից շրջան՝ ծառատունկ իրականացնելու, ինչպես նաև նախորդ ծառատունկի արդյունքները տեսնելու և ապագա անտառի հիմքը շարունակելու համար։

Ակբա բանկի և «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության գործընկերությունը շուրջ հինգ տարվա պատմություն ունի. այս տարիների ընթացքում համատեղ հազարավոր ծառեր են տնկվել Հայաստանի տարբեր շրջաններում։

«2021թ.–ին Ակբա բանկը դարձավ մեր առաջին գործընկերը և տնկեց առաջին 2500 ծառը։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ակբա բանկի նման գործընկերները շատ լինեն, և մենք կարողանանք փոխել մարդկանց մոտեցումը բնապահպանական խնդիրները լուծելու առումով։ Ակբա բանկի մոտեցումը շատ օգնեց մեզ, որովհետև այն վարակիչ  դարձավ մյուս ընկերությունների համար։ Բոլորը սկսեցին ավելի խորը գիտակցել, թե ինչ կարևոր է բնապահպանական խնդիրների լուծումը»,- նշել է «Իմ անտառ Հայաստանի» կորպորատիվ հաճախորդների հետ աշխատող բաժնի ղեկավար Ալինա Կարապետյանը։

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը նախատեսում է առաջիկա տասը տարիների ընթացքում ավելի քան 15 միլիոն ծառ տնկել, որի արդյունքում կունենանք էկոլոգիապես ավելի մաքուր ու կանաչ Հայաստան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img