Յունիբանկը միացել է FinTech Հայաստան ասոցիացիային՝ հիմնադիր անդամի կարգավիճակով

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/.     Յունիբանկը հիմնադիր անդամի կարգավիճակով միացել է FinTech Armenia ասոցիացիային, որն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում միտված է առավել սերտ համագործակցության զարգացման և վերափոխման ֆինտեխ ոլորտում:

   FinTech Armenia ասոցիացիան նպատակ ունի Երևանում ստեղծելու համապարփակ ֆինտեխ հաբ՝ խթանելով ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ վճարային համակարգերը, կապիտալի շուկան, արհեստական բանականությունը,  բլոկչեյնն ու տոկենիզացիան, ապահովագրությունն ու բանկային վերափոխումը՝ տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

 Յունիբանկը  նպաստում է ֆինանսական ծառայությունների թվային վերափոխմանը և FinTech Armenia-ի՝ ֆինտեխ ոլորտի զարգացմանը միտված ջանքերին՝ խթանելով նորարարությունների կիրառումը Հայաստանում և միջազգային մակարդակներում։ Յունիբանկի մասնագետները կընդգրկվեն FinTech Armenia-ի՝ Բանկային փոխակերպումը, Ստարտափներն ու վենչուրային կապիտալը, ԿԲ-ի փորձարարական համակարգը (Sandbox) ու Կրթությունը աշխատանքային խմբերում: Այդ գործընկերության շրջանակներում Յունիբանկն ու FinTech Armenia-ն համատեղ կաշխատեն էկոհամակարգի զարգացման կարևոր նախաձեռնությունների վրա,  ինչպիսիք են ՝կրթական ծրագրերը, ֆինանսական տեխնոլոգիաների հետազոտումն ու մշակումը, FinTech Armenia-ի սամիթները, և որ հատկապես կարևոր է՝ Երևանում սպասվող FINTECH360 միջազգային համաժողովը: 

FINTECH360 կմիավորի առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ստարտափների, ՏՏ ընկերությունների ավելի քան 500 ներկայացուցիչների: Համաժողովը նվիրված կլինի թվային փոխակերպման օրակարգի խթանմանը, ֆինանսական ծառայություններին, ֆինտեխ ոլորտի առաջատար փորձի փոխանակմանն ու միջազգային մակարդակում բիզնեսի զարգացմանը։ 

«Մենք ուրախ ենք միանալ FinTech Armenia-ին՝ որպես հիմնադիր անդամ, և մեր ներդրումն ունենալ տարածաշրջանում ֆինտեխ էկոհամակարգի դինամիկ զարգացման գործում, որը կնպաստի թվային գրագիտության մակարդակի բարձրացմանը, հասանելի և նորարար ֆինանսական ծառայությունների մատուցմանը։ Յունիբանկը կշարունակի մշակել հաճախորդակենտրոն թվային լուծումներ՝ ներդնելով առաջատար տեխնոլոգիաներ: Մեր նախաձեռնությունները ներառում են իրական ակտիվների տոկենիզացիա (RWA), կենսաչափական նույնականացում, imID վերիֆիկացում և շատ ավելին: Այս բոլոր ջանքերն ուղղված են ֆինանսական ծառայությունների մատուցման համար առաջատար  ենթակառուցվածքների ստեղծմանն ու հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը», – նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

   «Յունիբանկի անդամակցությունը FinTech Armenia զարգացող հարթակին բեկումնային իրադարձություն է՝ ինչպես Հայաստանի ֆինտեխ ոլորտի, այնպես էլ միջազգային բանկային համակարգի փոխակերպման համար։ Յունիբանկը ներդնում է ամենաարդիական և բազմաշերտ լուծումները, որոնք ներառում են միջազգային բանկինգը, ապահովագրությունը, վճարումները և այլն:  Մենք ուրախ ենք Յունիբանկի հետ առավել սերտ համագործակցության համար, դա կնպաստի հայաստանյան ֆինտեխ շուկայի հետագա մասշտաբայնությանն ու մասնակիցների ինտեգրմանը գլոբալ ֆինանսական էկոհամակարգում, և՝ հակառակը», – ասաց FinTech Armenia-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ստեֆան Լուկասը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img