ԱՄՀ–ն հավանություն է տվել ՀՀ–ի համար 175մլն դոլարի SBA նոր եռամյա ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի/ԱՌԿԱ/ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ Stand-By Arrangement (SBA) ձևաչափով նոր 36-ամսյա համաձայնագիրը 128.8 մլն SDR չափով (Հայաստանի քվոտայի 100%-ը ԱՄՀ-ում, կամ մոտ $175 մլն):

Ինչպես նշվում է ԱՄՀ-ի հաղորդագրության մեջ, նոր համաձայնագիրը կաջակցի երկրի իշխանություններին՝ պահպանելու մակրոտնտեսական կայունությունը և առաջ մղելու կառուցվածքային բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև ապահովելու երաշխիք անորոշության պայմաններում։

SBA-ի նոր համաձայնագրի Խորհրդի կողմից հաստատումից հետո Հայաստանին անմիջապես հասանելի կդառնա 18.4 մլն SDR-ին համարժեք գումար (մոտ $25 մլն): Մնացած գումարը կտրամադրվի հավասար տրանշերով՝ հաշվի առնելով վեց կիսամյակային ակնարկները։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են այս պայմանավորվածությունը դիտարկել որպես նախազգուշական միջոց։

Նախկին SBA համաձայնագրերի մասին

2022 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է SBA-ի 36-ամսյա կանխարգելիչ ծրագիրը Հայաստանի համար, որն աջակցում է իշխանությունների ջանքերին՝ մակրոտնտեսական, ֆինանսական և ֆիսկալ կայունությունը պահպանելու և ներքին տնտեսական օրակարգն առաջ մղելու համար։ Ծրագրի արժեքն է 128,8 մլն SDR (մոտ 165,6 մլն դոլար)։ Ժամկետը լրանում է 2025թ․–ի դեկտեմբերի 11–ին։

Stand-by Arrangements-ը նախատեսում է, որ երկիրը ստանում է երաշխիք, որ կկարողանա ավտոմատ կերպով ստանալ արտարժույթ մինչև համաձայնեցված գումարի սահմանաչափը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած պահի՝ դրա պայմանների պահմանման դեպքում: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերով հատկացված միջոցների ծավալը, որպես կանոն, գերազանցում է դրանց փաստացի օգտագործման չափը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկի գումարը վերադարձվում է հիմնադրամ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img