Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար  

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․  Ամանորին ընդառաջ սպասվում է վառ մարզական իրադարձություն․ Երևան կժամանեն ֆուտզալի թիմեր՝ մասնակցելու միջազգային ընկերական մրցաշարին։

 2025թ.-ի դեկտեմբերի 20-24-ը՝ Յունիբանկի աջակցությամբ, կանցկացվի «Unibank Cup» միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ղրղըզստանի հավաքականները։ Մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։ Հանդիպումները տեղի կունենա  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

  «Unibank Cup»-ի անցկացումը` Յունիբանկի կողմից երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և առողջ ու ակտիվ ապրելակերպի խթանմանն ուղղված նախաձեռնությունների շարունակությունն է։ Բանկը հանդիսանում է ֆուտզալի Հայաստանի գործող փոխչեմպիոն՝ Unisport ակումբի գլխավոր հովանավորը։ Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանում Unisport-ն արդեն հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տոնում՝ ուրախացնելով իր երկրպագուներին: 

Յունիբանկը նաև «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավորն է:

 2026թ.-ին Յունիբանկը կշարունակի աջակցել մարզիկներին՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին, ինչպես նաև կնպաստի տարբեր մարզաձևերի զարգացմանը՝ ֆուտբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, հեծանվասպորտ, ձյուդո և ժայռամագլցում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img