Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ

 ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկն անդամակցել է ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիային (Bankers Association for Finance and Trade), հաղորդում է Յունիբանկի մամուլի ծաայությունը։

 BAFT-ին միանալով՝ Յունիբանկն ամրապնդում է իր հանձնառությունը միջազգային ծառայությունների զարգացման գործում, ներառյալ՝ առևտրի ֆինանսավորումը, վճարային լուծումները և միջազգային փոխանցումները: Անդամակցությունը թույլ է տալիս բանկին դառնալ խոշորագույն միջազգային համայնքի մաս, մասնակցել ոլորտի ապագան ձևավորող ռազմավարական քննարկումներին, նաև իր ներդրումն ունենալ համաշխարհային առաջատար փորձի զարգացման գործում:

«Մենք ուրախ ենք միանալ BAFT-ին և ամրապնդել մեր գլոբալ ներկայությունը՝ շարունակելով բարձր մակարդակով բավարարել մեր հաճախորդների աճող պահանջմունքները և մատուցելով նրանց առաջատար ֆինանսական լուծումներ: Այս անդամակցությունն արտացոլում է միջազգային համագործակցությունն ընդլայնելու մեր շարունակական հանձնառությունը՝ կենտրոնանալով այնպիսի հիմնական ոլորտների վրա, ինչպիսիք են առևտրի ֆինանսավորումը, համապատասխանությունը, թվայնացումը և վճարային համակարգերը», – նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։  

«Մենք ուրախ ենք ողջունել Յունիբանկին՝ որպես BAFT-ի նոր հայաստանյան անդամ,  որը միացավ ավելի քան 65 երկրներում գործող 270 հաստատություններից բաղկացած մեր աճող համայնքին: Մենք անհամբեր սպասում ենք Յունիբանկի ակտիվ մասնակցությանը մեր հանձնաժողովների և ոլորտային նախաձեռնությունների աշխատանքներին», – ասաց BAFT-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Բարվելը:

BAFT-ին անդամակցությունը բացում է փորձի փոխանակման, կրթական ռեսուրսներին, վերլուծական նյութերին և փորձագիտական գիտելիքներին հասանելիության լայն հնարավորություններ, ինչպես նաև նպաստում է դիրքերի ամրապնդմանը համաշխարհային ֆինանսական համայնքում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img