Յունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում 

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․   Հաշվի առնելով ներդրողների մեծ հետաքրքրությունն ու առաջին թողարկումների հաջող տեղաբաշխումը՝ Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, իսկ արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 13.75%։

  Օրեր առաջ Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխել էր առաջին անժամկետ պարտատոմսերը Հայաստանի ֆինանսական շուկայում՝ 3.5 միլիարդ ՀՀ դրամ և 9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Այդ թողարկումների տեղաբաշխումն ավարտվել էր նախատեսված ժամկետից զգալիորեն ավելի շուտ՝ գրեթե մեկ օրվա ընթացքում։ Ուստի բանկը հաճախորդների պահանջարկը բավարարելու համար ընդունեց պարտատոմսերի նոր թողարկում կատարելու որոշում։

 Արժեկտրոնային եկամտի վճարումները կիրականացվեն եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը կմնա անփոփոխ առաջին երեք տարիների ընթացքում, որից հետո այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 3 աﬕս ժամկետայնության եկամտաբերությանը գումարելով 6.5%:

  Այս նոր ներդրումային գործիքի թողարկումը նշանակալի իրադարձություն էր Հայաստանի արժեթղթերի շուկայի համար: Այն ներդրողներին հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եկամուտ ստանալ: Յունիբանկը շարունակելու է հետևողականորեն ամրապնդել իր դիրքերը կապիտալի շուկայում՝ առաջարկելով ժամանակակից ներդրումային գործիքներ և նպաստելով երկրի ֆինանսական ենթակառուցվածքների զարգացմանը: 

Անժամկետ ​​պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է բանկի կայքում՝ www.unibank.am

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img