Ընթացիկ կորպորատիվ պարտատոմսերի շուկայական ծավալը կազմում է $1.7 մլրդ, նկատվում է հետաքրքրության աճ․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ընթացիկ կորպորատիվ պարտատոմսերի շուկայական ծավալը կազմում է $1.7 մլրդ։ Եվ հաշվի առնելով այն փաստը, որ 7-8 տարի առաջ այդ թվերը կազմում էին մոտավորապես $300-400 մլն, հետաքրքրության աճ է նկատվում հենց այս ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով,  2025 թվականին հաճախորդների համար առանցքային հետաքրքրությունը կենտրոնացած էր ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների՝ կորպորատիվ և պետական պարտատոմսերի վրա։

«Ընդհանուր առմամբ, 2025 թվականին կորպորատիվ և պետական պարտատոմսերի թողարկումների ծավալի զգալի աճ է գրանցվել։ Պետական պարտատոմսերը, ինչպես միշտ, ֆիքսված եկամտաբերությամբ ամենապահանջված գործիքն են եղել։ Եվ այս տարի կատարված բոլոր թողարկումներով պահանջարկը 20-40%-ով գերազանցել է առաջարկը։ Այսինքն՝ մանրածախ, և առավել ևս ինստիտուցիոնալ ներդրողները՝ բանկերը, ներդրումային ընկերությունները, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, սկսել են հետաքրքրություն ցուցաբերել», – պարզաբանել է նա։

Հովակիմյանը նշել է, որ կենսաթոշակային ֆոնդերի համատեքստում լուրջ ցատկ է նկատվում կորպորատիվ պարտատոմսերում նրանց մասնակցության մեջ։

«Քանի որ Հայաստանում այս շուկան աճում է, կենսաթոշակային ֆոնդերի մոտ նոր գործիքների, և, համապատասխանաբար, պորտֆելի դիվերսիֆիկացիայի հնարավորություն է առաջանում, ինչը կարևոր է նրանց համար», – ասել է նա։

Freedom Broker Armenia–ի տնօրենը նշել է նաև, որ հետաքրքրություն կա նաև հայկական շուկայի համար ավելի քիչ ավանդական գործիքների նկատմամբ, ինչպիսին է մասնաբաժնային մասնակցությունը, երբ ներդրողը դառնում է բիզնեսի սեփականատեր։

«Հայաստանի մասնավոր ներդրողների միտումներով, այդ գործիքները նույնպես պահանջարկ ունեն, թեև ոչ այն ծավալով, ինչ ֆիքսված եկամտաբերությամբ գործիքները», – ավելացրել է նա։

Ըստ AMX-ի տվյալների, նոյեմբերին AMX-ի առաջնային հարթակում պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 43.4 մլրդ դրամ։ Երկրորդային շուկայում իրականացվել է 86 գործարք՝ ավելի քան 28.2 մլրդ դրամ ծավալով, ինչը 109%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում առևտրի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, աճել է 26%-ով՝ կազմելով ավելի քան 11.7 մլրդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1159 գործարք՝ նոյեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 165 կորպորատիվ պարտատոմսերով։

Ամբողջական հարցազրույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img