Հայաստանում պարտատոմսերի թողարկման ծավալը գերազանցում է 700 մլրդ դրամ․ ԿԲ նախագահը հիշեցրել է զգոնության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների թողարկած պարտատոմսերի ծավալը գերազանցում է 700 մլրդ դրամը, հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին երկրում կապիտալի շուկայի զարգացման միտումների վերաբերյալ։

«Կարող եմ ասել, որ թողարկումների ծավալները որոշակիորեն գերազանցում են նախատեսված ցուցանիշները», – ասել է նա երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Գալստյանը նշել է, որ հետագա գործողությունները պետք է հիմնված լինեն բաժնետոմսերի շուկայի զարգացման ծրագրերի վրա, ինչը թույլ կտա ներգրավել նոր տիպի ներդրողների և ապահովել նրանց մուտքը շուկա, քանի որ ենթակառուցվածքը, ըստ էության, արդեն կա։

«Եթե մենք գնանք մասնաբաժնային արժեթղթերի շուկայի զարգացման ճանապարհով, կարծում եմ, որ դա ձեռնտու է ինչպես բիզնեսին, այնպես էլ ներդրողներին», – հավելել է նա։

Միաժամանակ, ԿԲ ղեկավարն ընդգծել է, որ կա ևս մեկ հարց, որը պահանջում է ուշադրություն և զգոնություն։

«Վերջին թողարկումների՝ խոսքը պարտատոմսերի մասին է, Կենտրոնական բանկում գրանցման ժամանակ մենք հասկացանք, որ իրական հատվածի գործընկերների կողմից թողարկվող պարտատոմսերի լևերիջի գործակիցը (պարտքային բեռի աստիճանը, խմբ.) բավականին բարձր է», – նշել է նա։

Գալստյանը պարզաբանել է, որ ֆինանսական կազմակերպությունների կապիտալի բավարարության նորմատիվը պետք է կազմի 12%, ինչը ենթադրում է մոտ 8–9% լևերիջ։

«Վերջերս մենք տեսանք, որ իրական հատվածում կան գործընկերներ, որոնց լևերիջը կազմում է մոտ 17–19%։ Կարծում եմ, որ իրական հատվածի գործընկերներն ունեն աշխատելու դաշտ. կապիտալը պետք է ավելացնել, որպեսզի հնարավոր լինի համաչափ ավելացնել նաև պարտքը։ Եվ ներդրողները պետք է զգոն լինեն և ավելի ուշադիր նայեն որոշակի ֆինանսական ցուցանիշներին, քանի որ լևերիջը ենթադրում է որոշակի ռիսկ», – ասել է Գալստյանը։ ($1 – 381.76 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img