2025 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցվել է 3,3% գնաճ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/ԱՌԿԱ/․Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թվականի դեկտեմբերը՝ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ) կազմել է 3,3%: Այս մասին նշված է Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ:

Ընդ որում, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրանցվել է 1,2% գնաճ:

Միևնույն ժամանակ, 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գները նույնպես աճել են 3,3%-ով:

Հայաստանի 2025 թվականի պետբյուջեում գնաճն ամրագրված է 3% (±1%) մակարդակում։ Համաձայն Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը, կախված սցենարից (A-B), սպասվում է 3,6% սահմաններում, 2026 թվականի կանխատեսումը կազմում է 3,8-2,6%, իսկ 2027 թվականինը՝ 3,3-2,8%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img