Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում American Express-ի պաշտոնական գործընկեր Ակբա բանկը թողարկել է նոր American Express Gold դեբետային քարտը, որը հաճախորդներին առաջարկում է բացառիկ առավելություններ ճանապարհորդությունների և ամենօրյա գնումների համար։ Նոր քարտը հասանելի է ԱՄՆ դոլարով (USD) և եվրոյով (EUR), հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

American Express Gold դեբետային քարտի գործարկմամբ Ակբա բանկը շարունակում է իր հաճախորդներին առաջարկել պրեմիում բանկային ծառայություններ։

American Express Gold դեբետային քարտի հիմնական առավելություններն են.

  •       Fast Track ծառայություն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում (Երևան)

Քարտատերերը կարող են անվճար օգտվել Fast Track ծառայությունից՝ տարեկան մինչև երկու անգամ միայնակ կամ տարեկան մեկ անգամ՝ հյուրի հետ միասին։ Ծառայությունը ապահովում է արագ և առաջնահերթ անցում անձնագրային վերահսկողության գոտով։

  •        Priority Pass

Քարտատերերը կարող են անվճար մուտք գործել Priority Pass սրահներ աշխարհի ավելի քան 1800 օդանավակայաններում՝ տարեկան մինչև երկու անգամ միայնակ կամ մեկ անգամ հյուրի հետ միասին՝ թռիչքից առաջ վայելելով պրեմիում հարմարավետություն,

  •       Membership Rewards® միավորների կուտակում վճարումներից ու կանխիկացումներից, որոնք հնարավոր է փոխանակել տարբեր պարգևատրումներ հետ,
  •       Ճանապարհորդական և գնումների ապահովագրական ծառայությունների լայն փաթեթ,
  •        Օժանդակություն ճանապարհին ծառայություն (Roadside Assistance),
  •       Մինչև 4 կից քարտ ունենալու հնարավորություն, որոնցից 2-ը՝ անվճար։

American Express Gold դեբետային քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։

Ակբա բանկի մասին

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 66 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը: Ակբա բանկի բաժնետերերն են՝ Ակբա Ֆեդերացիան (75% բաժնեմասնակցություն), Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) խմբի դուստր ընկերություն Պրոպարկոն (10% բաժնեմասնակցություն), ինչպես նաև ավելի քան 5000 ֆիզիական և իրավաբանական անձ բաժնետերեր, որոնք տիրապետում են բանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերին (15% բաժնեմասնակցություն): 

American Express-ի մասին 

American Express (NYSE: AXP)-ը համաշխարհային վճարային համակարգ և պրեմիում ապրելակերպի բրենդ է՝ հիմնված առաջադեմ տեխնոլոգիաների վրա։ Ամբողջ աշխարհում American Express-ի գործընկերներն աջակցում են հաճախորդներին՝ առաջարկելով տարբեր պրոդուկտներ, ծառայություններ և փորձառություններ, որոնք բարելավում են կյանքի որակն ու նպաստում բիզնեսի զարգացմանը։ 

American Express-ը հիմնադրվել է 1850 թվականին, կենտրոնակայանը՝ Նյու Յորք։ American Express բրենդը կառուցված է վստահության, անվտանգության, ինչպես նաև հաճախորդների համար նորարարության և անդամակցության գնահատման հարուստ պատմություն վրա։ 

American Express-ի գլոբալ ցանցում, որում առկա է ավելի քան հարյուր միլիոն առևտրային կետ, American Express-ը ձգտում է ամեն օր ապահովել լավագույն փորձառություն՝ անհատ սպառողների, փոքր և միջին բիզնեսների, ինչպես նաև խոշոր կորպորացիաների համար։

American Express-ի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել՝ americanexpress.com, americanexpress.com/en-us/newsroom/, ir.americanexpress.com։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 7–13)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր հիմնականում կապիտալի շուկայի, բանկային հատվածի, պետական փոխառությունների և վճարային ենթակառուցվածքների զարգացման շուրջ

ԿԲ-ն նշել է կրիպտոակտիվների կարգավորման առանցքային սկզբունքը՝ գնահատելով ռիսկերը

ՀՀ Կենտրոնական բանկը թվային և վիրտուալ ակտիվները կարգավորելիս հավատարիմ է «նույն ռիսկը — նույն կարգավորումը» (same risk, same regulation) սկզբունքին

Հայաստանի պետական պարտքն առաջին կիսամյակում կազմել է 5,1 տրլն դրամ, անկումը՝ 3,5%․ Ֆիննախ

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,12 տրլն դրամ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5,30 տրլն դրամի համեմատ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստան առևտրային բանկերում ավանդների ծավալը հուլիսի վերջին կազմել է շուրջ 8,3 տրլն դրամ

Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 8 289 634 մլն դրամ՝ հունիսի 8 070 715 մլն դրամի դիմաց

Փոխվարչապետը Visa-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img