ԿԲ–ն վերանայել է անկանխիկ վճարումների առավելագույն միջնորդավճարները

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը նախորդ շաբաթ որոշել է վերանայել (նվազեցնել) այն միջնորդավճարները, որոնք բանկերը գանձում են բիզնեսից անկանխիկ հաշվարկների ժամանակ, հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով տնտեսվարող սուբյեկտների բազմաթիվ դիմումները, որոնք մատնանշում էին անկանխիկ վճարումների դեպքում 2–4% միջնորդավճարները։

«Մարտի 1-ից առավելագույն տոկոսադրույքը կկազմեն 0,5%՝ ArCa ազգային վճարային համակարգի քարտերի համար և 0,9%՝ միջազգային քարտերի համար», — ասաց Գալստյանը՝ հավելելով, որ Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը կիրառում են սեփական միջնորդավճարները:

Գալստյանի խոսքով՝ հաջորդ փուլում կարգավորողը կգնահատի, թե արդյոք միջնորդավճարները հանդիսացել են անկանխիկ հաշվարկների զարգացումը զսպող գործոն։ Նա նաև նշեց, որ Հայաստանում միջնորդավճարների մակարդակը չնչին չափով է գերազանցում համաշխարհային միջին ցուցանիշները։

«ԿԲ գնահատականի համաձայն՝ այս սահմանափակումների հետևանքով Հայաստանի բանկային համակարգի կրած վնասը կկազմի մոտ 2 միլիարդ դրամ», — ասաց Գալստյանը:

«Կենտրոնական բանկի գնահատականի համաձայն՝ այս սահմանափակումների ներդրման արդյունքում Հայաստանի բանկային համակարգի կորուստները կկազմեն շուրջ 2 միլիարդ դրամ», — ասաց ԿԲ նախագահը։

Հայաստանի իշխանությունները հետևողականորեն շարունակում են անկանխիկ վճարումների փուլային անցումը։ Այսպես, կառավարության որոշման համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական վճարումները, ներառյալ կենսաթոշակներն ու նպաստները, իրականացվելու են բացառապես անկանխիկ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img