Մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

2026 թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։

Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու։

«Տեղեկացնում ենք նաև, որ բանկի կողմից սուրհանդակային ծառայության միջոցով առաքվելու են բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների քարտերը` անհրաժեշտության դեպքում նաև սոցիալական աշխատողների ներկայությամբ», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նախարարությունից կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ են անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img