ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել  ՎԶՄԲ–ի հետ վարկային համաձայնագրին․ վերջինիս ընդհանուր արժեքը 120,5 մլն եվրո է

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․  ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել 2025թ․–ի հուլիսի 22-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով նախագիծը,  հայտնեց, որ համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,1 մլն եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։

Նրա խոսքով՝ ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվել 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից 4 ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Ծրագիրը  Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելու նպատակ ունի ամենաքիչը 7 կլաստերներում, ընթացքում կարող են նոր կլաստերներ և գործիքներ ավելանալ», -ասաց նախարարը։

Պապոյանի խոսքով՝ կամբողջացվի Գորիսի զբոսաշրջային կլաստերը, և քաղաքն ամբողջությամբ կվերածվի զբոսաշրջային միջավայրի, իսկ հետագայում կառավարությունն այս ծրագրի միջոցով լրացուցիչ տասնյակ միլիոնավոր դոլարներ կներդնի։

«Արենին կդառնա գինու կլաստեր. Արենիի զարգացման պլանն արդեն մշակված և հաստատված է»,-ասաց նախարարը՝ նշելով, որ այս կերպ Հայաստանը նաև հետևում է համաշխարահային տենդենցներին՝ զարգացնելով գինու զբոսաշրջությունը։

Պապոյանը հայտնեց, որ ենթակառուցվածքներ կզարգացվեն նաև Եղեգիսում, Ջերմուկում , Գյումրիում, Դիլիջանում և Դվինում:

«Ծրագիրն իրականացվելու է բացառապես Հայաստանի մարզերում: Սա Հայաստանի տարածքների համաչափ խթանման, զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագիր է: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում ենք, որ ստեղծվելու են տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր», – նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից՝ կլաստերների ինտեգրված և կայուն զարգացման խթանում, աջակցություն կլիմայակայուն ենթակառուցվածքների և տեղական տնտեսության մեջ մասնավոր հատվածի մասնակցության խթանմանը, ծրագրի կառավարում և գործնական աջակցություն, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքման բաղադրիչ։

TRIP ծրագրի մասին

«Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում» ծրագիրը (Tourism Regional Infrastructure Project, TRIP) նախատեսում է 2025–2029 թվականներին Հայաստանում զբոսաշրջային կլաստերների ստեղծում Արենի, Ջերմուկ, Գորիս, Դվին, Գյումրի, Ապարան, Եղեգիս, Սևան և Դիլիջան համայնքներում:

Ծրագրի նպատակն է բարձրացնել ներգրավված համայնքների կենսամակարդակը, ինչպես նաև մեծացնել դրանց զբոսաշրջային գրավչությունը՝ լրացուցիչ եկամուտների խթանման և տեղական տնտեսությունների զարգացման միջոցով:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img