2025թ․–ին հարկ վճարողներին վերադարձվել է 409 մլրդ դրամ․ ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի/ԱՌԿԱ/ 2025 թվականին հարկ վճարողներին վերադարձվել է 409 մլրդ դրամ, ինչը 4,2%-ով ավելի է, քան 2024 թվականին։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Հատկապես առանձնանում է հիփոթեքային վարկավորման գծով վերադարձը՝ 95,6 մլրդ դրամ կամ 39,4%-ով ավելի, քան 2024 թվականին»,- ասել է Հակոբյանը։

Ծրագրի մասին

2015 թվականից Հայաստանում գործում է պետական բյուջե վճարված եկամտային հարկի վերադարձի հաշվին հիփոթեքային վարկի (նորակառույց շենքերում) տոկոսների մարման ծրագիրը։ Գործում է անշարժ գույքի գնի սահմանափակում՝ 55 մլն դրամի չափով, ինչպես նաև հարկի վերադարձի սահմանափակում՝ 3 ամսվա համար ոչ ավելի, քան 750 հազար դրամ՝ 2025 թվականի հունվարի 1-ից հետո կնքված վարկային պայմանագրերի համար։

Իրականացվում է եկամտային հարկի վերադարձի համակարգի գործողության փուլային դադարեցում՝ ըստ մարզերի․

  1. ք. Երևան – 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի համար (եթե անշարժ գույքը գտնվում է մայրաքաղաքի վարչական տարածքում):
  2. Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզեր – 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի համար (եթե անշարժ գույքը գտնվում է այս մարզերի վարչական տարածքներում):
  3. Այլ մարզեր – 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի համար (եթե անշարժ գույքը գտնվում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներում): ($1 — 377.97 դրամ)
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img