AMX-ը 28.3 մլրդ դրամի պետական ​​պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսայում փետրվարի 10-ին տեղի է ունեցել ընդհանուր 20 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ և 8․3 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆոնդային բորսան։

Աճուրդների արդյունքներն են

1AMGN60294300 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով,

  • Պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ 20,000,000,000 դրամ։
  • Միջին կշռված գնի  եկամտաբերությունը՝ 7.6097%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8․60%:

2 AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով,

  • Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 5,000,000,000 դրամ
  • Միջին կշռված գնի  եկամտաբերությունը՝ 6.9777%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.4%:

3 AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով,

  • Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 3,334,000,000 դրամ
  • Միջին կշռված գնի  եկամտաբերությունը՝ 6.8583%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.4%:

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img