Սոցիալական ծախսերի փոխհատուցման համար էլեկտրոնային ստորագրությունը կմնա պարտադիր. կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է սոցիալական ծախսերի հետ կապված հարաբերությունները կարգավորող կառավարության որոշումը համապատասխանեցնել կատարված օրենսդրական փոփոխություններին։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ նախագծով կսահմանվի, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը:

Նախարարը նշեց, որ նախորդ տարի կատարված փոփոխություններով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։

«Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինն՝ իր մոտ առկա  տեղեկատվության հիման վրա։ Ֆիզիկան անձը կարող է նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված»,- ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ մինչ փոփոխությունը սոցիալական ծախսից օգտվելու համար հայտարարատու ֆիզիկական անձը պետք է ներկայացրած լիներ եկամտային հարկի տարեկան հաշվարկը, իսկ հայտարարագիրը կարող էր ներկայացվել միայն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվելուց հետո։

«Այսինքն՝ նախկինում գործող մոտեցումը պահպանվել է, ինչը նշանակում է, որ սոցիալական կարգից օգտվելու առումով խստացում չի կատարվում», – ասաց Հովհաննիսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ մինչ այս բնակչության 70 և ավելի տոկոսը լրացուցիչ տվյալ չի մուտքագրել, և հայտարարագիրը հաստատել է այնպիսին, ինչպիսին այն ավտոմատ ձևով գեներացվել է։

«Մենք էլ մտածեցինք, որ եթե մարդկանց 70 %-ը բան չի ավելացնում և ինքնաշխատը արտահայտում է, ինչու՞ ենք մենք այդ լրացուցիչ գործողությունը պահում և եկանք այն եզրակացության, որ բոլորինն ինքնաշխատ եղականով լրացվելու է, գեներացվելու է», – ասաց Փաշինյանը։

Միաժամանակ նա նշեց՝ քանի որ 30%-ը կա, ուստի այդ մարդիկ պետք է մտնեն և հաստատեն։

Վարչապետը հայտնեց, որ այդտեղ սոցիալական կրեդիտների հարց կա և առկա է լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն, ուստի դրա համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img