2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը։

Միջոցառումը կհամախմբի կարգավորող մարմինների, առևտրային բանկերի, ներդրումային և կառավարող ընկերությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, վարկանիշային գործակալությունների և ենթակառուցվածքային ինստիտուտների ներկայացուցիչների։

2025 թվականին համաժողովը համախմբել էր ավելի քան 240 մասնակցի՝ 12 երկրներից։ 2026 թվականին կազմակերպիչները ակնկալում են մասշտաբով և աշխարհագրությամբ համադրելի լսարան։ Համաժողովը մասնագիտական հարթակ է Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման ռազմավարական ուղղությունների քննարկման և միջազգային ներդրումային համագործակցության ընդլայնման համար։ 

Քննարկումների կենտրոնում են 2025 թվականի մակրոտնտեսական արդյունքները, 2026 թվականի տնտեսական աճի հեռանկարները, ներքին շուկայի կապիտալի զարգացումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, ինչպես նաև գլոբալ ֆինանսական շուկաների փոխակերպումը և շուկայական ենթակառուցվածքներում թվային լուծումների ներդրումը։

Համաժողովի ծրագրում կլինեն.

– Լիագումար նիստ՝ «Հայաստանի տնտեսությունը և ֆինանսական համակարգը. 2025թ.-ի արդյունքները և 2026թ.-ի հեռանկարները»

– Հայաստան 2026. կապիտալի ներքին շուկա, ենթակառուցվածքներ և ներդրումային գրավչություն

– Գլոբալ ֆինանսական շուկաներ. հնարավորություններ ներդրողների համար 2026 թվականին

– DIGITAL FINANCE, AI & MARKET INFRASTRUCTURE 

Հաստատված բանախոսների թվում են.

-Հայկ Եգանյան՝ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն,

– Կոնստանտին Սարոյան՝ Կապիտալի Եվրո-ասիական Շուկաների Դաշնության գլխավոր քարտուղար,

-Մեսրոպ Հակոբյան՝ Unibank-ի (Armenia) վարչության նախագահ,

-Կարեն Զաքարյան՝ FINARM-ի գործադիր տնօրեն,

-Ռուբեն Մելքոնյան՝ AMIO BANK-ի ֆինանսական տնօրեն, վարչության անդամ,

-Գարեգին Գևորգյան՝ Արդշինբանկի վարչության անդամ, ֆինանսական տնօրեն:

Համաժողովի կազմակերպիչն է Cbonds-Congress-ը՝ կապիտալի շուկաների և պարտքային գործիքների (fixed income) ոլորտում մասնագիտական միջոցառումների միջազգային կազմակերպիչը։ Ընկերությունը ֆինանսական շուկայում գործում է 2000 թվականից և իրականացրել է հարյուրավոր մասնագիտացված նախագծեր տարբեր երկրների բանկերի, ներդրումային ընկերությունների, էմիտենտների, կարգավորողների և ինստիտուցիոնալ ներդրողների մասնակցությամբ։

Cbonds-ը պարտատոմսերի շուկաների, կապիտալի զարգացող շուկաների և պարտքային գործիքների վերաբերյալ տեղեկատվության և վերլուծության առաջատար մատակարարներից մեկն է։ 

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքում։

Համաժողովին մասնակցության հարցերով դիմել՝

Աննա Վոլոդինա, ծրագրային պրոդյուսեր Հեռ.՝ +374 93 346 069

«ԱՌԿԱ» գործակալությունը համաժողովի ինֆորմացիոն հովանավորն է։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img