Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/ԱՌԿԱ/․ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ։

Բանկի Խորհուրդն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում պարոն Գրիգորյանին՝ Կոնվերս Բանկում նրա ղեկավարման և Բանկի առաջնորդության գործում կարևոր ավանդի համար:

Կոնվերս Բանկի Խորհրդի նախագահ Մարսելո Վենդեն նշել է. «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Անդրանիկ Գրիգորյանին առաջնորդության և Բանկի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։ Նրա կառավարման ընթացքում Կոնվերս Բանկը ամրապնդեց իր դիրքերը Հայաստանի ֆինանսական համակարգում, շարունակեց զարգացնել գործարար հարաբերությունները, զարկ տրվեց Բանկի տեխնոլոգիական փոխակերպմանը, ընդլայնվեցին հաճախորդների և ՀՀ տնտեսության աջակցությանը միտված պրոդուկտային առաջարկները։ Այդ գործընթացում առանձնահատուկ շեշտադրում կատարվեց թվային պրոդուկտների և ծառայությունների զարգացման վրա։ Անդրանիկ Գրիգորյանին մաղթում ենք նոր հաջողություններ իր հետագա նախաձեռնություններում»։

Կառավարման շարունակականությունն ապահովելու նպատակով Խորհուրդը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել պարոն Հրանտ Հակոբյանին, ով ներկայում զբաղեցնում է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի և ֆինանսական տնօրենի պաշտոնները։ Նշանակումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։

Խորհրդի նախագահը հավելել է. «Վերջին 10 տարիների ընթացքում Հրանտ Հակոբյանը եղել է Բանկի ղեկավար կազմի առանցքային անդամներից մեկը։ Նրա նշանակմամբ Խորհուրդը նպատակ ունի ապահովել առաջնորդության շարունակականությունը և Բանկի զարգացման ռազմավարության հետևողական իրականացումը»։

Կոնվերս Բանկի մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և տրամադրում է բանկային ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img