Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/ԱՌԿԱ/․ Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը։

«Սա այն գործիքն է, որը ներդրումների հասանելիություն է բացում ոչ միայն խոշոր կապիտալի համար, ինչպես մենք սովոր ենք, այլև սովորական մարդկանց համար, ովքեր նախկինում գործնականում կտրված էին որակյալ ակտիվների շուկայից, առավել ևս՝ միջազգային», — ասել է նա «Digital Finance, AI & Market Infrastructure» պանելային քննարկման ժամանակ, որն անցկացվել է Cbonds-ի կողմից կամակերպված «Capital Markets Armenia» չորրորդ համաժողովի շրջանակում։

Այս կապակցությամբ նա նշել է Հայաստանի համար տոկենացման կարևորությունը, քանի որ երկրում կան լավ նախագծեր, որոնք կապիտալի կարիք ունեն։

«Կան մեծ թվով մարդիկ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել, բայց նրանք չունեն բավարար միջոցներ, որպեսզի ուղղակիորեն մուտք գործեն որևէ խոշոր ակտիվ։ Մեր կարծիքով, տոկենացումը լուծում է այդ խնդիրը։ Այն կարող է միավորել փոքր ներդրողի կապիտալն իրական ակտիվների և իրական բիզնեսի հետ», — պարզաբանել է նա։

Նրա խոսքով՝ ներդրումային գործընթացին կարելի է ներգրավել սփյուռքին, որը բավականին ակտիվորեն ցանկանում է ներդրումներ կատարել հայկական և միջազգային նախագծերում։

Որպես կարգավորման ենթակառուցվածքի կարևոր քայլ Վարտանովը նշել է Հայաստանում ընդունված «Կրիպտոակտիվների մասին օրենքը», թեև այն դեռևս լրամշակման կարիք ունի։

Նա նշել է, որ տոկենների հետևում կարող է կանգնած լինել ոչ թե պարզապես դատարկ խոստում, այլ ակտիվների տոկենացում, այսինքն՝ իրական ակտիվների՝ անշարժ գույքի, բիզնեսի, դրամական հոսքերի, իրավաբանական կառույցների, հարթակների և այլնի վերափոխումը թվային տոկենների։

«Եվ դրա հաշվին, ինձ թվում է, Հայաստանը կարող է դառնալ ակտիվների տիրապետման նոր գլոբալ ճարտարապետության ավելի մեծ մասը, որն ամեն դեպքում գալու է», — ասել է «BlackRiver Capital»-ի ղեկավարը։

«ԱՌԿԱ» գործակալությունը համաժողովի ինֆորմացիոն գործընկերն է։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img