ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի/ԱՌԿԱ/ Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված մեկնաբանությունում։

ՀՀ ԿԲ խորհուրդը մարտի 17-ին երրորդ անգամ անընդմեջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանեց 6,5% մակարդակում: Անփոփոխ մնացին նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8,0%, և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 5,0%:

Ինչպես նշեց Մկրտչյանը, տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կարգավորողի որոշումը շուկայի համար անակնկալ չէր և արտացոլում է ԿԲ-ի պահպանողական մոտեցումը:

«Դադարը թույլ է տալիս գնահատել՝ արդյո՞ք գնաճի վերջին թռիչքը 4%-ից բարձր ժամանակավոր շոկ է, այդ թվում՝ առաջարկի գործոնների ուժեղացման ֆոնին, թե՞ կայուն միտում», — ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների տեղական շուկայի համար ԿԲ-ի պահպանողական կուրսը նշանակում է մեծ կանխատեսելիություն և, այլ հավասար պայմաններում, մնում է չափավոր դրական գործոն պահանջարկի համար միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Միևնույն ժամանակ, ինչպես նշեց Մկրտչյանը, վերջին ամիսների գնաճը զսպում է իրական եկամտաբերության ներուժը կարճաժամկետ ժամանակահատվածում։

Միևնույն ժամանակ, Մկրտչյանը կարծում է, որ կարճաժամկետ մակրոտնտեսական ռիսկերի հավասարակշռությունը շեղվել է դեպի գնաճային կողմը՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայի, էներգակիրների համաշխարհային գների աճի և մատակարարման գլոբալ շղթաների խափանումների ֆոնին:

Այսպես, Brent տեսակի նավթի գինն աճել է մինչև մոտ $100՝ մեկ բարելի դիմաց:

«Եթե ներմուծվող գնաճի այս շոկը չթուլանա և շարունակի ամրապնդվել ներքին գներում, ապա, մեր կարծիքով, կմեծանա ԿԲ մոնետար քաղաքականության շրջադարձի հավանականությունը դեպի առավել խիստ հռետորաբանություն և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքների հնարավոր բարձրացում», — հայտարարեց Մկրտչյանը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img