Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը։

«Եթե խնդիր է դրված խթանել աճն ու նորարարությունները, կարևոր է սահմանել թիրախային ուղենիշները՝ նախագծերի թվի ավելացում կամ կենտրոնացում առանձին խոշոր նախաձեռնությունների վրա։ Այդ նպատակների ներքո պետք է ձևավորվի համապատասխան կարգավորող մոդելը», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Այս պահին, Ալեքսանյանի զգացողությամբ, շուկայի տարբեր մասնակիցների՝ բանկերի, կարգավորողի, ստարտափ համայնքի մոտ չկա թիրախային մոդելի միասնական ընկալում։

«Արդյունքում օգտագործվում է միջազգային մոտեցումների հարմարեցված տարբերակը, որն ուղղված է ռիսկերի նվազեցմանը, բայց ոչ միշտ է խթանում նոր նախագծերի հայտնվելը», – պարզաբանել է նա։

Ալեքսանյանը կարծում է, որ նախևառաջ անհրաժեշտ է սահմանել ոլորտի զարգացման նպատակները։ Դա թե՛ շուկայի մասնակիցների, թե՛ կարգավորողի խնդիրն է։

Օրինակ՝ մենք նախագիծ ունենք Ղազախստանում, որտեղ կարգավորումը գործում է արդեն մի քանի տարի։ Նոր շուկա մուտք գործելիս կարևոր է հասկանալ, թե որ դիրքն է ընկերությունը ցանկանում զբաղեցնել, ինչպիսի արգելքներ կան և ինչպես կարելի է դրանք վերացնել կարգավորողի հետ փոխգործակցությամբ։

«Որոշակի առումով սա «հավի ու ձվի» իրավիճակ է. նախագծերի բացակայությունը զսպում է կարգավորման զարգացումը, իսկ ոչ բավարար հարմարեցված կարգավորումը՝ նոր նախագծերի հայտնվելը։ Արդյունավետ լուծումները ձևավորվում են շուկայի և կարգավորողի փոխգործակցության ընթացքում», – եզրափակել է նա։

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին, և ներկայումս աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ։ Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվների առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի վերահսկողության կանոնները։ Կարգավորման նախատեսված մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչը պետք է պաշտպանի կրիպտոակտիվներ գնողների իրավունքները և բարձրացնի վստահությունը շուկայի նկատմամբ։

Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img