1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/ԱՌԿԱ/․ Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է աշխարհահռչակ HOWO բրենդի ինքնաթափ-բեռնատարները, որոնք համապատասխանեցված են երկրի կլիմայական պայմաններին ու վառելիքին։

Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է նաև համաշխարհային ճանաչում ունեցող այլ բրենդների շինարարական տեխնիկան և սարքավորումները, ինչպիսիք են SDLG-ն, HANGCHA-ն և ZOOMLION-ը։

Բացի շինարարական տեխնիկայի վաճառքից, Sino Armenia-ն ապահովում է նաև տեխնիկայի 24/7 ռեժիմով պրոֆեսիոնալ սպասարկում՝ մասնագիտացված շարժական թիմերի միջոցով։

Ոլորտում հաջողելու համար կարևոր է նաև հուսալի ֆինանսական գործընկեր ունենալը։ Ավելի քան տասը տարի Sino Armenia-ի կողքին է Հայաստանի լիզինգային շուկայի առաջատարը՝ Ակբա Լիզինգը, որի հետ աջակցությամբ հնարավոր է տարեկան 1% փաստացի տոկոսադրույքով և 10% կանխավճարով ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա։

«Ակբա Լիզինգը և Sino Armenia-ն՝ ի դեմս  «Պրո Դինամիկ» ՍՊԸ-ի, համագործակցում են երկար տարիներ: Այժմ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջարկում ենք ձեռք բերել  բեռնափոխադրման, շինարարության, արտադրության և տնտեսության այլ ոլորտների համար տեխնիկա ֆինանսավորման լավագույն պայմաններով՝ կանխավճար սկսած 10%-ից, փաստացի տոկոսադրույքը սկսած 1%-ից։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի բիզնեսների և տնտեսության զարգացմանը»,– նշել է Ակբա Լիզինգի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։

«Այսօր կարող ենք վստահորեն փաստել, որ մեր կողմից ներկայացվող բոլոր ապրանքանիշերը մեծ ճանաչում ունեն շինարարության ոլորտում: Հայաստանում SDLG ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչն ենք արդեն 12 տարի։ SDLG-ն Volvo կոնցեռնի անդամ է, ինչը վկայում է որակի մասին, և հետևաբար այս ապրանքանիշին փոխանցվել է Volvo-ի ամբողջ փորձը։ Այս 10 տարիների ընթացքում Ակբա Լիզինգի ֆինանսավորման շնորհիվ վաճառել ենք հազարավոր միավոր շինարարական տեխնիկա ու սարքավորում։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ վաճառել ենք շուրջ 200 շինարարական տեխնիկա։ Արդյունքը պայմանավորված է համատեղ վստահության, ինչպես նաև Ակբա Լիզինգի հուսալի գործընկեր լինելու հանգամանքով»,– նշել է «Պրո Դինամիկ» ՍՊԸ-ի տնօրեն Լուսինե Մխիթարյանը։

«Zoomlion-ը Չինաստանի խոշորագույն արտադրողներից մեկն է: Ընկերությունը ներկայացնում է սարքավորումների լայն տեսականի։  Մեր ապրանքակազմը ներառում է բետոնային տեխնիկա, վերամբարձ կռունկներ, շինարարական սարքավորումներ, հանքարդյունաբերական ու ճանապարհաշինարարական  տեխնիկա  և այլն։ Ուրախ ենք ներկայացված լինել Հայաստանում և մեր արտադրանքը ներկայացնել հայ սպառողին»,– նշել է Չինաստանի Zoomlion ընկերության տարածաշրջանային ղեկավար Չժանգ Բոն։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

Հայաստանում կթույլատրվի առանց նոտարի անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերի առցանց ձևակերպումը

Հայաստանում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է բանկերի կամ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերը էլեկտրոնային եղանակով կնքելու հնարավորություն՝ առանց նոտարական վավերացման։

Ներդրումային բարենպաստ միջավայրի և տնտեսական ավանդի գնահատում. Էդուարդ Մարությանին Անանիա Շիրակացու մեդալ է շնորհվել 

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ջանքերի և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը նպաստելու համար «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img