Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/. «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերությունը ստացավ Lloyd’s broker հեղինակավոր  հավատարմագրում՝ ամրացնելով Հայաստանի ներկայությունը համաշխարհային ապահովագրական շուկայում։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով` սա նշանակալի առաջընթաց է ֆինանսական և ապահովագրական համակարգի զարգացման և միջազգային ինտերգրման ճանապարհին:

«Նման հեղինակավոր միջազգային շուկայում ներգրավվածությունը ոչ միայն մասնագիտական բարձր մակարդակի վկայություն է, այլ նաև լավ հնարավորություն էականորեն բարձրացնելու ոլորտում ծառայությունների որակը և ձևավորելու առավել բարձր չափանիշներ», – ասաց Գալստյանը:

Ընկերության գործադիր տնօրեն Սիրանուշ Յախշիբեկյանը նշեց, որ սա թույլ է տալիս հանդես գալ արդեն միջազգային ասպարեզում որպես միջազգային բրոքեր։

«Ապահովագրության բոլոր դասերը կարող են բաշխվել մեր միջոցով Lloyd’s շուկայում՝ սկսած ավանդական դասերից, վերջացած ամենազարգացած շուկաներին բնորոշ ռիսկերով», – նշեց Յախշիբեկյանը։

Նշենք, որ Lloyd’s-ը աշխարհի առաջատար մասնագիտացված ապահովագրական և վերաապահովագրական շուկան է՝ ավելի քան 300 տարվա պատմությամբ, որն ապահովագրական լուծումներ է տրամադրում բարդ և մեծածավալ ռիսկերի համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img