Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը (Partnership for Carbon Accounting Financials, PCAF)՝ շրջակա միջավայրի վրա իր ֆինանսական գործունեության ազդեցությունը գնահատելու և այն ավելի թափանցիկ դարձնելու համար, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար։ Միավորելով ավելի քան 700 ֆինանսական հաստատություններ՝ PCAF-ը շարունակում է ակտիվորեն ընդլայնվել Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Միանալով համագործակցությանը՝ Յունիբանկը մտադիր է կիրառել միջազգային մակարդակով ճանաչված մեթոդաբանություն իր ֆինանսական գործունեության հետ կապված արտանետումների չափման և բացահայտման համար։

«Սա կարևոր քայլ է կլիմայական չեզոք հաստատություն դառնալու մեր մոտեցման ամրապնդման գործում։ Այն մեզ հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ կառավարել մեր պորտֆելի կլիմայական ազդեցությունը, բարձրացնել թափանցիկությունը շահագրգիռ կողմերի համար և աջակցել մեր հաճախորդներին՝ ցածր ածխածնային տնտեսության անցնելու գործում», — նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Վաղինակ Ստեփանյանը։

Այս նախաձեռնությունն արտացոլում է Յունիբանկի հավատարմությունը կայուն զարգացմանը, բարելավում է ռիսկերի կառավարման պրակտիկան և նպաստում կանաչ տնտեսության անցմանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img