ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:
«Պատճառ համար մեկը, ըստ էության, նավթի գների աճն է, իսկ մենք նավթ ներկրող երկիր ենք: Պատճառ համար երկուսը ներկրման այլընտրանքային երթուղիների օգտագործման անհրաժեշտությունն է, ինչը կավելացնի ծախսերը: Եվ պատճառ համար երեքը փոխարինումն է», – ասաց նա «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո անցկացվող Doing Digital 2026 ֆորումի ժամանակ:
Նուրբեկյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում էր բարենպաստ դիրքում՝ գնաճի մեկնարկային մակարդակի տեսանկյունից:
«Ուստի մենք հույս ունենք, որ այս իրավիճակը կհաջողվի կառավարել: Հաշվի առնելով, որ ԿԲ-ն հետևելու է իրադարձությունների զարգացմանը, դրամավարկային քաղաքականության հետագա քայլերը կախված կլինեն դրանից», – եզրափակեց նա։
Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեով գնաճն ամրագրված է 3% (±1%) մակարդակում: Ընթացիկ տարվա մարտին գնաճը կազմել է 4,5%:
ԿԲ դրամավարկային քաղաքականության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը սպասվում է 4,4–3,3% մակարդակում՝ կախված սցենարից (A–B), 2027 թվականին՝ 3,5–3,1%, իսկ 2028 թվականին՝ 3,2–3,1%:
«ԱՌԿԱ» գործակալությունը ֆորումի մեդիա գործընկերն է:






