Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

 ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․ /ԱՌԿԱ/․Յունիբանկը հայտարարում է 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Պարտատոմսերի արժեկտրոնի տոկոսադրույքը կազմում է 5.6% տարեկան, որը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ձեռքբերման նվազագույն քանակը՝ 10 հատ, իսկ ծավալը՝ 1 000 ԱՄՆ դոլար։ Շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս:
ԱՄՆ դոլարով պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում։ Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 29.06.2026թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

Բանկի կողﬕց թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական ﬕջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիﬓադրաﬕ կողﬕց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով և պայմաններով:

Ծրագրային ազդագիրը (գրանցված 08.04.2026թ. թիվ 1/156 Ա որոշմամ) և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img