«ԱՌԿԱ» գործակալությունն իր 30-ամյակի առթիվ գործարկել է հատուկ նախագիծ գործակալության պրոդուկտների և ծառայությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն իր 30-ամյակի առթիվ գործարկել է նոր հատուկ նախագիծ՝ նվիրված գործակալության պրոդուկտներին և ծառայություններին: Էջը հասանելի է երեք լեզվով և միավորում է «ԱՌԿԱ»-ի հիմնական տեղեկատվական, վերլուծական և սերվիսային լուծումները միասնական ժամանակակից ձևաչափով:

Նոր հատուկ նախագիծը ստեղծվել է որպես հարմարավետ և հասկանալի հարթակ այն ընկերությունների, բանկերի, միջազգային կազմակերպությունների, ներդրողների, պետական կառույցների և մասնագիտական լսարանի համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի վերաբերյալ որակյալ տեղեկատվությամբ, վերլուծություններով և հաղորդակցության լուծումներով:

Էջում հավաքված են գործակալության առաջատար պրոդուկտները, այդ թվում՝ նորությունների, վերլուծական և տեսության ձևաչափերը, ինչպես նաև տեղեկատվական ուղեկցմանը, հատուկ նախագծերին, ոլորտային տեսություններին, վարկանիշերին և մեդիա աջակցությանը վերաբերող ուղղությունները: Առանձին ներկայացված են նաև գործարկման նախապատրաստվող նոր պրոդուկտները, ինչն արտացոլում է գործակալության ձգտումը ոչ միայն պահպանել 30 տարվա ընթացքում կուտակված փորձաքննությունը, այլև հետևողականորեն զարգացնել նոր ձևաչափեր շուկայի համար:

«Մեզ համար «ԱՌԿԱ»-ի 30-ամյակը ոչ միայն կարևոր ամսաթիվ է, այլև առիթ ևս մեկ անգամ արձանագրելու, թե ինչ է գործակալությունն այսօր: «ԱՌԿԱ»-ն արդեն պարզապես լրատվական ռեսուրս չէ, այլ մասնագիտական մեդիահարթակ՝ սեփական վերլուծություններով, ոլորտային փորձաքննությամբ և բիզնեսի ու ինստիտուտների համար նախատեսված լուծումների գործիքակազմով: Եռալեզու հատուկ նախագծի գործարկումը քայլ է դեպի մեր հնարավորությունների ավելի հստակ, բաց և ժամանակակից ներկայացում՝ գործող և ապագա գործընկերների համար»,- նշել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը:

Նոր բաժինն արտացոլում է ինչպես գործակալության կուտակած փորձը, այնպես էլ զարգացման ներկայիս ռազմավարությունն՝ ուժեղացնել ներկայությունը որակյալ գործարար տեղեկատվության հատվածում, ընդլայնել վերլուծական պրոդուկտների տեսականին և ձևավորել ավելի համակարգված առաջարկ մասնագիտական լսարանի համար Հայաստանում և նրա սահմաններից դուրս:

Հատուկ նախագծի հարթակները հասանելի են հետևյալ հասցեներով՝

https://arka.am/am/lp/products_and_services
https://arka.am/lp/products_and_services
https://arka.am/en/lp/products_and_services

«ԱՌԿԱ»-ի մասին

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թվականի մայիսի 1-ից և Հայաստանի առաջատար գործարար մեդիաներից մեկն է: Գործակալությունը մասնագիտացած է ֆինանսատնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում, ինչպես նաև զարգացնում է վերլուծական և սպասարկման պրոդուկտներ մասնագիտական լսարանի համար: Մեդիահոլդինգի կազմում են նաև Armbanks.am և Arkatelecom.am պորտալները: Arka.am կայքը կայուն կերպով դասվում է երկրի ամենից շատ մեջբերվող տնտեսական աղբյուրների շարքին և ծառայում է որպես հուսալի տեղեկատվական հարթակ մասնագիտական համայնքի, ներդրողների և գործարար մեդիայի համար:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը չի բացառել վարկերի տոկոսադրույքի բարձրացում

Մարտին Գալստյանը չի բացառել հանրապետությունում վարկերի տոկոսադրույքների բարձրացումը՝ դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլի շարունակության դեպքում

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին

Առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որևէ ծառայություն վճարովի չի դարձել․ նախարար

Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից ի վեր փաթեթում որևէ փոփոխություն չի կատարվել, որը կարող էր հանգեցնել ծառայությունների նվազման կամ դրանց վճարովի դառնալուն

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր

Պահանջարկ և հնարավոր խնդիրներ տնտեսությունում․ ԿԲ նախագահը նշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման պատճառն ու դրա նվազեցման պայմանները

ԿԲ նախագահի գնահատմամբ՝ տնտեսությունում նկատվող «բումը» վկայում է այն մասին, որ պահանջարկը գերազանցում է տնտեսության պոտենցիալ հնարավորությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img