Հայաստանում նախատեսվում է բանկերի բաժնետերերի շահաբաժինների հարկը բարձրացնել մինչև 15%

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․  Գործադիրը հինգշաբթի կայացած նիստում հավանության է արժանացրել  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որոնք նախատեսում են վերանայումներ բանկային ոլորտի հարկման համակարգում։

Ինչպես հայտնել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, բանկերի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների և գործարքների զգալի մասն ազատված է ԱԱՀ-ից, մինչդեռ Հայաստանի բանկային հատվածը վերջին տարիներին տնտեսական ակտիվության աճի ֆոնին շահութաբերության բարձր մակարդակ է դրսևորում։

Նրա խոսքով՝ մի շարք երկրներ ԱԱՀ-ի փոխարեն կիրառում են կարգավորման այլընտրանքային մեխանիզմներ։

«Առաջարկվում է Հայաստանում ներդնել հարկման այլընտրանքային լրացուցիչ կանոններ»,- ասել է Պողոսյանը։

Նա նշել է, որ նախատեսվում է գտնել այնպիսի լուծում, որը ճնշում չի գործադրի բանկային գործունեության և տոկոսադրույքների վրա, ինչպես նաև չի հանգեցնի գնաճային ռիսկերի ձևավորմանը քաղաքացիների ու բիզնեսի համար։

«Եթե բանկային հատվածից կապիտալ է դուրս բերվում, օրինակ՝ շահույթի բաշխման միջոցով, այսինքն՝ եթե բաժնետերերին վճարվում է շահույթի մի մասը, ապա այդ շահաբաժինը կհարկվի ոչ թե ստանդարտ 5% դրույքաչափով, այլ 15%-ով»,- ասել է Պողոսյանը՝ ներկայացնելով կառավարության որոշման մանրամասները։

Ֆինանսների փոխնախարարը նաև հայտնել է, որ նախատեսվում է խթանել բանկերի բաժնետոմսերի ցուցակումը  միջազգային բորսաներում։

ՖՀՄՍ ստանդարտներով հրապարակվող բանկերի հաշվետվությունների համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականին կազմել է 421,3 մլրդ դրամ՝ 2024 թվականի համեմատ աճելով 16,01%-ով։ 2026 թվականի առաջին եռամսյակում բանկերի զուտ շահույթը կազմել է 103,48 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 101,18 մլրդ դրամի դիմաց՝ աճելով 2,27%-ով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img