ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները շարունակում են ակտիվորեն օգտվել ռուսական МИР քարտերին անվճար դրամական փոխանցումների ծառայությունից։ Վերջին 6 ամիսների ընթացքում փոխանցումների ծավալն աճել է 40%-ով։

Միջազգային փոխանցումների ծառայությունների զարգացման շրջանակում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դեպի Ռուսաստան քարտի համարով ակնթարթային փոխանցումների հնարավորություն՝ բանկի բջջային հավելվածի և most.vtb.am կայքի միջոցով։ Այս լուծումը նպաստում է գործարքների արագության և հարմարավետության բարձրացմանը։

Մեկ փոխանցման նվազագույն գումարը կազմում է 100 ռուբլի, իսկ առավելագույնը՝ 399 հազար ՀՀ դրամին համարժեք ՌԴ ռուբլի։ Մեկ քարտից օրվա ընթացքում կարելի է կատարել մինչև երեք փոխանցում՝ չգերազանցելով սահմանված ընդհանուր սահմանաչափը։

«Այս ծառայությունը գործարկել ենք նախորդ տարվա գարնանը՝ նպատակ ունենալով առաջարկել հարմար և հասանելի լուծում հաճախորդների լայն շրջանակի համար, և այսօր արդեն արձանագրում ենք դրա նկատմամբ կայուն բարձր հետաքրքրություն։ Ծառայությունը հատկապես պահանջված է այն հաճախորդների շրջանում, ովքեր Ռուսաստանում ունեն հարազատներ, ընկերներ կամ գործընկերներ, ինչպես նաև նրանց մոտ, ովքեր պարբերաբար այցելում են ՌԴ և կարևորում են ռուբլով քարտերն արագ ու հարմարավետ համալրելու հնարավորությունը՝ շահավետ փոխարժեքով։ Այն փաստը, որ վերջին վեց ամիսների ընթացքում փոխանցումների ծավալն աճել է 40%-ով, վկայում է ծառայության բարձր պահանջարկի և ակտիվ օգտագործման մասին», — նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Ծառայության հիմնական առավելություններից են միջնորդավճարի բացակայությունը և ՀՀ դրամից ՌԴ ռուբլու փոխարկման շահավետ փոխարժեքը։ Ծառայությունը հասանելի է շուրջօրյա՝ շաբաթվա բոլոր օրերին, իսկ փոխանցումները կատարվում են գրեթե ակնթարթորեն, միջինը՝ մեկ րոպեի ընթացքում։

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում անցնել «Փոխանցումներ» բաժին, ապա՝ «Փոխանցումներ Ռուսաստան» ենթաբաժինը: Այնուհետև անհրաժեշտ է ընտրել «ՌԴ բանկերի քարտերին» էջը, սեղմել «Փոխանցել» կոճակը և անցնել օնլայն փոխանցումների էջ։ Բացված հայտում անհրաժեշտ է լրացնել ուղարկողի և ստացողի տվյալները։

Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img