Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկի և Unisport ակումբի ներկայացուցիչները մասնակցեցին «Tricolor» Yerevan Beat Run վազքին։

Միջոցառումը համախմբել էր վազքի սիրահարներին՝ ստեղծելով սպորտի, երաժշտության և դրական էներգիայով  ի յուրահատուկ մթնոլորտ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Մասնակիցները կարող էին ընտրել հարմարավետ տեմպ և հաղթահարել 5 կիլոմետր:

Յունիբանկի աշխատակիցների մասնակցությունը վազքին արտացոլում է բանկի հավատարմությունը առողջ ապրելակերպի սկզբունքներին և սպորտի խթանմանը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների և աջակցության ծրագրերի միջոցով, այլև անձնական օրինակով:

Սպորտը միշտ եղել է Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Բանկը հետևողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանը և նպաստում մարզիկների պրոֆեսիոնալ աճին։

Բանկի հաջողված մարզական նախագծերից մեկը Unisport ակումբն է, որի գլխավոր հովանավորը  Յունիբանկն է։ Ընթացիկ մրցաշրջանում թիմը գրանցել է բարձր արդյունքներ՝ դառնալով ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն և Հայաստանի գավաթակիր:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img