Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Մի դրամի ուժը», «Իմ անտառ Հայաստանը» և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ամփոփում են «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը, որի շրջանակում պետք է տնկվեր 20․000 ծառ։ Ամփոփումը նշանավորվեց «Սիմֆոնիկ ճամփորդություն» համերգային ծրագրով, որի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը ևս կուղղվի անտառում նոր ծառերի տնկմանը։

Նախաձեռնության արդյունքում Շիրակի մարզում արդեն իսկ տնկվել է 15․758 ծառ։ Նախագծի գլխավոր գործընկերներ Իդրամի և IDBank-ի ավելի քան 12 մլն դրամի աջակցության շնորհիվ «Սիմֆոնիկ անտառն» այսօր իրականություն է դարձել։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ «Սիմֆոնիկ անտառ»-ի գաղափարը հենց սկզբից համահունչ է եղել ընկերության փիլիսոփայությանը․ «Փոքր քայլերով մենք ստեղծում ենք մեծ փոփոխություններ։ Իդրամում մենք հավատում ենք, որ մեծ ու նշանակալի արդյունքի են հասնում նրանք, ովքեր պատրաստ են համբերատար և հաստատակամ ներդրում ունենալ ապագայի մեջ»։

«Սիմֆոնիկ անտառը» ներդրում է ապագա սերունդների համար՝ ունենալու առավել մաքուր և կանաչ շրջակա միջավայր։

«Բնապահպանական ծրագրերի շրջանակում մենք վերջին տարիներին 50․000-ից ավելի ծառ ենք տնկել Հայաստանում։ Նմանատիպ նախաձեռնություններին աջակցելը մեր առաքելության կարևոր մասն է», – ասաց IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Այս անտառի առանձնահատկությունը հենց ծառերի դասավորության մեջ է՝ սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքին համապատասխան։

«Ուրախ եմ, որ Սիմֆոնիկ նվագախումբը հենց այսպիսի նախաձեռնությամբ հանդես եկավ՝ ստեղծել նույնանուն անտառ Շիրակի մարզում։ Երաժշտությունն ու բնությունը շատ կարևոր են մեզ համար», – նշեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճէանը։

Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը կարևորեց երկարաժամկետ ազդեցություն ունեցող այս նախաձեռնության մեկնարկը, հատկապես՝ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ընթացքում․ «Շատ ոգևորված ենք, որ մեր նվագախումբը Իդրամի, IDBank-ի և «Մի դրամի ուժի» հետ համագործակցությամբ կարողացավ սկսել անտառների պահպանմանն ուղղված նման նախագիծ»։

«Սիմֆոնիկ անտառը» մի մեծ գործընկերության մասին է, որի նպատակը Հայաստանի անտառների վերականգնումն ու կենսաբազմազանության պահպանումն է, որովհետև իրական ներդրումները ոչ թե թվերի, այլ տեսանելի փոփոխությունների մասին են։ 

ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img