Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը՝ որպես Հայաստանի ազգային- պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բարերար, իր աջակցությունը ցուցաբերեց համալսարանի 93-րդ սերնդի շրջանավարտների ավարտական հանդիսավոր երեկոյի կազմակերպմանը։ Տոնական միջոցառման հատուկ հյուրն էր հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին։

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ նրանք կերտելու են Պոլիտեխնիկի 93-րդ սերնդի պատմությունը՝ իրենց գործունեությամբ, արժեքներով և մասնագիտական հաջողություններով նոր ուժ հաղորդելով համալսարանի շրջանավարտների մեծ համայնքին։ Նրա խոսքով՝ այսուհետ համալսարանը նրանց դիտարկում է ոչ միայն որպես շրջանավարտների, այլև որպես գործընկերների, որոնց հետ շարունակելու է քննարկել համալսարանի զարգացման, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական և գիտակրթական առաջընթացին վերաբերող հարցերը։

Ռեկտորը երախտագիտություն հայտնեց նաև համալսարանի բարերարներին և գործընկերներին՝ կրթական նախաձեռնություններին, ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Յունիբանկի Վարչության նախագահ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ Յունիբանկը, լինելով համալսարանի բարերարներից մեկը, շարունակելու է իր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը Պոլիտեխնիկի հետ՝ աջակցելով համալսարանի զարգացմանը, կրթական նախաձեռնություններին և երիտասարդ մասնագետների կայացմանը։ «Յունիբանկը կարևորում է կրթության և բիզնեսի միջև համագործակցության զարգացումը՝ աջակցելով այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են գիտելիքահենք տնտեսության զարգացմանը, մրցունակ մասնագետների պատրաստմանը և երկրի տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը», – ընդգծեց Մեսրոպ Հակոբյանը: 

Յունիբանկի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է 2021 թվականին։ Այն ուղղված է կրթական ծրագրերի կատարելագործմանը և դրանց գործնական կիրառմանը բիզնես միջավայրում։  Համագործակցության շրջանակում Յունիբանկի աջակցությամբ ՀԱՊՀ-ում ստեղծվել և գործում է նաև «Թվային բանկային գործ» լաբորատորիան, որտեղ իրականացվում են ժամանակակից կրթական ծրագրեր՝ բանկային ոլորտի համար բարձրակարգ մասնագետների պատրաստման նպատակով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img