Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ AAA վարկանիշով միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպություններից  մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար Կոնվերս Բանկը հայտարարում են ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Կոնվերս Բանկը գործընթացում հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի առանցքային գործընկեր՝ իրականացնելով պարտատոմսերի թողարկման կազմակերպումն ու երաշխավորված տեղաբաշխումը:

5 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) արժեթղթերի տեղաբաշխման հարթակում՝ աճուրդի միջոցով:

Թողարկումը ՎԶԵԲ-ի դրամային փոխառության ծրագրի մաս է և ուղղված է Հայաստանում տեղական արժույթով ֆինանսավորման ընդլայնմանն ու կապիտալի շուկայի զարգացմանը։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն AMX-ում ցուցակման, ինչպես նաև կնախաձեռնվեն անհրաժեշտ գործընթացները՝ ՀՀ կենտրոնական բանկի ռեպո գործարքներում դրանց օգտագործման հնարավորությունն ապահովելու նպատակով։

Կոնվերս Բանկը հանդես կգա նաև որպես թողարկման շուկա ստեղծող (Market Maker)՝ նպաստելով պարտատոմսերի երկրորդային շուկայի իրացվելիության և ակտիվ առևտրի ապահովմանը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img