«ՄԼ Ֆեշն»-ը պարտատոմսեր է թողարկում. տեղաբաշխողը՝ «Կուբ Ինվեսթ»

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի նորաձևության մանրածախ շուկայում գործող «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային թողարկման մասին։ Թողարկման տեղաբաշխողն է «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերությունը։

Պարտատոմսերի թողարկումը ընկերության զարգացման կարևոր փուլերից մեկն է և նպատակ ունի աջակցել հետագա ընդլայնման ծրագրերին և ստեղծել նոր հնարավորություն ներդրողների համար՝ մասնակցելու կայուն զարգացող հայկական բիզնեսի աճին։

««ՄԼ Ֆեշն»-ի կողմից պարտատոմսերի թողարկումը կարևոր քայլ է ընկերության զարգացման և կապիտալի շուկայի հնարավորությունների օգտագործման ուղղությամբ։ Մենք ուրախ ենք աջակցել ընկերությանը այս գործընթացում և մեր փորձը ներդնել՝ ընկերության ու ներդրողների միջև արդյունավետ կապ ստեղծելու համար», – նշել է «Կուբ Ինվեսթ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

«Պարտատոմսերի թողարկումը մեզ համար զարգացման նոր փուլի մեկնարկ է։ Տարիների ընթացքում մենք ձևավորել ենք կայուն բիզնես մոդել՝ հիմնված միջազգային գործընկերությունների, հաճախորդների վստահության և շարունակական զարգացման վրա։ Այս քայլը հնարավորություն կտա իրականացնել մեր հետագա ծրագրերը և ընդլայնել ընկերության գործունեությունը», – նշել է «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն, Խորհրդի անդամ Լիանա Մարտիրոսյանը։

«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. Հուլիսի 08-ի Թիվ N 1/301 Ա որոշմամբ գրանցվել է «ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 29-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 20-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռքբերելու համար:

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը
կարելի է բեռնել https://cubeinvest.am/ կամ https://mlfashion.am/ կայքերից, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸԱնվանական արժեկտրոնային
ԱՄՏԾAMMLFSB21KT2
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ100,000 ՀՀ դրամ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ500,000,000 ՀՀ դրամ
ՔԱՆԱԿԸ5,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ36 ամիս
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ29/07/2026
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ29/07/2029
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ13․00%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ3 ամիս պարբերականությամբ
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ

«Կուբ Ինվեսթ»-ի մասին

«Կուբ Ինվեսթ»-ը Հայաստանի առաջատար ներդրումային ընկերություններից մեկն է, որը մասնագիտացած է կապիտալի շուկաների, ներդրումային պորտֆելների և պարտատոմսերի տեղաբաշխման ոլորտում։ Ընկերությունը նպատակ ունի ապահովել թափանցիկ և վերահսկվող ներդրումային միջավայր՝ առաջարկելով մասնագիտական խորհրդատվություն և վստահելի լուծումներ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ ներդրողների համար։

Ընկերության վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար՝

https://www.facebook.com/cubeinvest.am

https://www.instagram.com/cube_invest/

https://cubeinvest.am/

«ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ի մասին

«ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին և Հայաստանում ներկայացնում է միջազգային ճանաչում ունեցող նորաձևության ապրանքանիշեր։ Ընկերության պորտֆելում ներառված են Zarina և Punt Roma ապրանքանիշերը։ Ունենալով 14 խանութից բաղկացած ցանց և ավելի քան 130 աշխատակից՝ ընկերությունը շարունակում է զարգացնել ժամանակակից մանրածախ առևտրի մշակույթը Հայաստանում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img