ՀՀ ԿԲ-ն պարզաբանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․   Հայաստանի Կենտրոնական բանկը տոկոսադրույքը թողել է անփոփոխ, քանի որ դեռևս չի արձանագրում գնաճային սպասումների շեղում թիրախային մակարդակից, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ առկա են գործոններ ինչպես տոկոսադրույքի բարձրացման, այնպես էլ այն ընթացիկ մակարդակում պահպանելու օգտին:

«Մեզ մոտ կան փաստարկներ հօգուտ տոկոսադրույքի բարձրացման. նկատվում է որոշակի ճնշում պահանջարկի կողմից, ինչպես նաև առկա են խնդիրներ՝ կապված առաջարկի արտաքին և ներքին գործոնների հետ», – երեքշաբթի  կայացած ասուլիսի ժամանակ ասել է Խաչատրյանը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այս պահին կարգավորող մարմինը չի տեսնում գնաճային սպասումների էական շեղում թիրախային ցուցանիշից:

«Ուստի այժմ որոշում է կայացվել տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Հետագայում որոշումները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ չի կարելի բացառել դրա բարձրացումը: Սակայն այս պահին մենք նպատակահարմար ենք համարում տոկոսադրույքը չբարձրացնել», – ասել է ԿԲ փոխնախագահը:

Կենտրոնական բանկի խորհուրդը 2026 թվականի օգոստոսի 4-ին 6-րդ անգամ անընդմեջ (2025 թվականի դեկտեմբերից ի վեր) անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5% մակարդակում:

Հայաստանի 2026 թ.-ի պետական բյուջեում գնաճն ամրագրված է 3% (±1%) մակարդակում: Ըստ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ԿԲ դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը սցենարից (Ա-Բ) կախված սպասվում է 4,4-3,3%, 2027 թվականի կանխատեսումը՝ 3,5-3,1%, 2028 թվականին՝ 3,2-3,1%:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img