Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը I կիսամյակում կազմել է 8,8 տրլն դրամ՝ գրանցելով 11,5% աճ․ ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի/ԱՌԿԱ/  Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 8,8 տրիլիոն դրամ՝ 11,5% աճով, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:

ՀԲՄ-ի տվյալներով՝ բանկերի վարկային պորտֆելում ամենամեծ համախառն մասնաբաժինը կազմել են սպառողական (2,01 տրիլիոն դրամ) և հիփոթեքային (1,79 տրիլիոն դրամ) վարկերը՝ 43,2%՝ 2025 թվականի 44,5%-ի դիմաց:

Շինարարության ոլորտի վարկերին (952,04 միլիարդ դրամ) բաժին է ընկնում վարկային պորտֆելի 10,8%-ը, սպասարկման ոլորտի վարկերին (911,45 միլիարդ դրամ)՝ 10,4%-ը, առևտրի ոլորտի վարկերին (772,24 միլիարդ դրամ)՝ 8,8%-ը, արտադրական վարկերին (747,29 միլիարդ դրամ)՝ 8,5%-ը, իսկ գյուղատնտեսական վարկերին (450,79 միլիարդ դրամ)՝ 5,1%-ը:

Կիսամյակի ընթացքում ամենամեծ աճն արձանագրել են սպառողական վարկերը՝ 13,1%: Աճի տեմպերով երկրորդ տեղում գյուղատնտեսական վարկերն են (11,5%), երրորդում՝ շինարարության ոլորտի վարկերը (10,7%): Սպասարկման ոլորտի վարկերն աճել են 7,4%-ով, հիփոթեքային վարկերը՝ 7,7%-ով, առևտրի ոլորտի վարկերը՝ 5,6%-ով, իսկ արտադրական վարկերը՝ 2,6%-ով:

Ընդ որում, բանկերի վարկային պորտֆելի աճի 8,1%-ն ապահովվել է ֆիզիկական անձանց վարկերի հաշվին, իսկ 10,4%-ը՝ իրավաբանական անձանց վարկերի հաշվին, դրանց մասնաբաժիններն ընդհանուր կառուցվածքում կազմում են, համապատասխանաբար, 49% և 46%:

«Ֆիզիկական անձանց վարկային բեռը մշտապես կազմել է մոտավորապես 50%, և հիմա, չնայած սպառողական վարկերի աճին, մենք նկատում ենք բեռի որոշակի թեթևացում՝ 0,5%-ի սահմաններում: Այստեղ դրական ազդակն այն է, որ եթե սպառողական վարկերն աճում են, բայց ֆիզիկական անձանց վարկային բեռը նվազում է, դա նշանակում է, որ մյուս վարկերը, մասնավորապես՝ իրավաբանական անձանց, գյուղատնտեսական կամ այլ վարկերը, համախառն աճում են ավելի արագ», — պարզաբանել է Ազատյանը:

 Միևնույն ժամանակ, 2026 թվականի հունիսին, 2025 թվականի դեկտեմբերի համեմատ, ֆիզիկական անձանց 1-5 տարի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքը նվազել է 0,4%-ով, իսկ 1-5 տարի ժամկետով ֆիզիկական անձանց դրամային ավանդների տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 9,5%: Դրամով վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև մարժան կազմել է 7,2%՝ 2025 թվականի դեկտեմբերի համեմատ նվազելով 0,4%-ով:

Միևնույն ժամանակ, 2026 թվականի հունիսին, 2025 թվականի դեկտեմբերի համեմատ, 1-5 տարի ժամկետով ֆիզիկական անձանց դոլարային վարկերի տոկոսադրույքն աճել է 0,3%-ով, իսկ 1-5 տարի ժամկետով ֆիզիկական անձանց դոլարային ավանդների տոկոսադրույքն աճել է 0,1%-ով՝ հասնելով 4,1%-ի: Դոլարային վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև մարժան կազմել է 5,3%՝ 2025 թվականի դեկտեմբերի համեմատ ավելանալով 0,4%-ով:

Դրամային վարկերի մասնաբաժինն ընդհանուր պորտֆելում հունիսի վերջի դրությամբ կազմել է 65%՝ 2025 թվականի 66%-ի դիմաց, իսկ դոլարային վարկերի մասնաբաժինը՝ 35%՝ 2025 թվականի 34%-ի դիմաց: Ավանդների մասով պատկերն այլ է. դրամային ավանդների մասնաբաժինը 2026 թվականի առաջին կիսամյակի վերջում աճել է մինչև 58%՝ 2025 թվականի 56%-ից, իսկ դոլարային ավանդների մասնաբաժինը նվազել է մինչև 42%՝ 44%-ից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն՝ ըստ ակտիվների ծավալի 2026թ․–ի առաջին կիսամյակում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ համախառն ակտիվների ծավալով

Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին առանց որևէ առիթի շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու նախաձեռնությունն այս անգամ անցկացվեց «Էրեբունի»մասնաճյուղում

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է աճել, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. Կենտրոնական բանկ

Հայաստանի արժութային շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը 2026 թվականի օգոստոսի 5-ի արդյունքներով օգոստոսի 4-ի համեմատ նվազել է 0,87 կետով և կազմել 366,14 դրամ

Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի

Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից փոխելով «դրականի»

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներն առաջին կիսամյակում գերազանցել են 905 մլրդ դրամ, տարեսկզբին գրանցվել է 5.12% աճ

Ակտիվների կառուցվածքում զգալի մաս (75.32%) զբաղեցնում են հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները, լիզինգային գործառնությունները, որոնց ծավալը 2026 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 681.76 մլրդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img