Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է աջակցել պատերազմի և տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Հավաքագրված միջոցները կուղղվեն ճամբարի մասնակիցների հանգստի և զարգացման ծրագրերին, մասնագիտական հոգեբանական աջակցության տրամադրմանը, ինչպես նաև ծրագրի ընդլայնմանը։

Որպես գլխավոր հովանավոր՝ Յունիբանկն աջակցում է նախաձեռնությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։ Global Run-ի թիմեր են ձևավորվել բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Նյու Յորքում, Նիսում, Փարիզում, Շանհայում, Սիդնեյում, Տոկիոյում, Տորոնտոյում, Ցյուրիխում։Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին Երևանում՝ Հրազդանի կիրճում անցկացվող 5 կմ վազքով, որից հետո նախաձեռնությանը կմիանան աշխարհի ևս 21 քաղաքներ։

 Աջակցելով Camp Nairi-ին՝ Յունիբանկը նպաստում է երեխաների բարեկեցությանն ու զարգացմանը, օգնում բացահայտել նոր հնարավորություններ և ավելի մեծ վստահությամբ ու հույսով նայել ապագային։ Արդեն 25 տարի Յունիբանկը, որպես ֆինանսական կառույց, իր գործունեությունը համատեղում է հասարակության հանդեպ պատասխանատու մոտեցման հետ։ Սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությունը՝ հատկապես կրթության, երիտասարդության զարգացման և սպորտի ոլորտներում, մշտապես եղել է Բանկի գործունեության կարևոր ուղղություններից մեկը: 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img