Fri, 28 February
-8.9 C
Yerevan
USD: 393.26 RUB: 4.53 EUR: 412.22 GEL: 139.95 GBP: 498.65
spot_img

Եվրոպայի և ԱՄՆ–ի վիճակագրության ֆոնին եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի օրվա առուվաճառքի տվյալները վկայում են, որ Եվրոպայի և ԱՄՆ–ի վիճակագրության հրապարակման ֆոնին եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Նստաշրջանի ավարտին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը մեկ օր առաջ գրանցված 1,3547  դոլարից հասել է մեկ եվրոյի դիմաց 1,3696 դոլարի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է` նախորդ առուվաճառքի վերջում գրանցված դոլարի դիմաց 104,53 իենից հասնելով 104,28 իենի։ Դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր–երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) նվազել է` 81,19 կետից հասնելով 80,44 –ի։

Եվրոն համաշխարհային արժույթների նկատմամբ ամրապնդվեց եվրագոտու գործարար ակտիվության դրական վիճակագրության հրապարակումից հետո։ Արդյունաբերական արտադրության և ծառայությունների ոլորտի հաշվարկված ցուցիչը (PMI) եվրագոտու 17 երկրի համար, ըստ նախնական գնահատականի, հունվարին աճել է մինչև 53,2 կետ` դեկտեմբերի 52.1 կետի դիմաց։ Վերլուծաբանները կարծում էին, որ այդ ցուցանիշը կաճի մինչև 52.4 կետ։

Դոլարի համար բացասական ազդեցություն են ունեցել ԱՄՆ–ի տնտեսական ցուցանիշների առաջանցիկ ցուցիչի տվյալները` նոյեմբերի համեմատ այն դեկտեմբերին աճել է 0.1 տոկոսով, իսկ վերլուծաբանները կանխատեսում էին, որ կավելանա 0.2 տոկոսով։

«Կարծում եմ, որ ԴՊՀ–ն պատրաստվում է շարունակել տնտեսության խթանման ծավալների նվազման զգուշավոր քաղաքականությունը»,– Bloomberg  գործակալությունը ներկայացնում է Citigroup–ի ռազմավար Թոդդ Էլմերի (Todd Elmer) կարծիքը։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

Ապահովագրական ընկերությունները 1 օրում գրանցել են ավելի քան 1000 վթար եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով

Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img