Ոսկին թանկանում է առևտրային պատերազմների մտավախությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Սփոթ շուկայում ոսկու գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը՝ գերազանցելով 2,9 հազար դոլարը տրոյական ունցիայի դիմաց։ Գնանշումների աճին նպաստում է զարգացող երկրների կենտրոնական բանկերի, ինչպես նաև մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների բարձր պահանջարկը:

Ներդրողները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները դիտարկում են որպես համաշխարհային տնտեսության կայունության սպառնալիք և ներդրումներ են կատարում պաշտպանիչ ակտիվում։ Եթե ​​այլ երկրների հետ ԱՄՆ մաքսատուրքերի պատերազմները շարունակվեն, ոսկու գինը առաջիկա ամիսներին կարող է հասնել 3-3,3 հազար դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց, կանխատեսում են վերլուծաբանները։

Երկուշաբթի՝ փետրվարի 10-ին, համաշխարհային շուկայում ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է տրոյական ունցիայի դիմաց 2,9 հազար դոլարի մակարդակը։ Ըստ Investing.com-ի՝ սփոթ շուկայի գնանշումները հասել են 2911 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց, ինչը 1,7%-ով գերազանցում է նախորդ ուրբաթ օրվա փակման ցուցանիշը:

Գների վստահ աճը շարունակվում է արդեն ութերորդ շաբաթն անընդմեջ, և այս ընթացքում ոսկին թանկացել է 12,5%-ով։ Միայն ամսվա սկզբից աճը կազմել է 4 տոկոս։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img