Bybitբորսայից հափշտակել են ավելի քան 1մլրդ դոլարի կրիպտոարժույթ

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Bybit կրիպտոբորսայի ղեկավար Բեն Չժոուն հայտարարեց, որ բորսայի Ethereum-ի սառը դրամապանակներից մեկը հայտնվել է վտանգի տակ։

Հաքերները շրջանցել են անվտանգության համակարգը՝ փոխելով գործարքների տվյալները. ստորագրման պահին բոլոր մասնակիցները տեսել են ճիշտ հասցեն, բայց փաստացի հաստատել են սմարթ պայմանագրի փոփոխությունը։ Դա թույլ է տվել չարագործներին դուրս բերել միջոցները, գրում է РБК-Крипто-ն։

Չժոուն ընդգծել է, որ Bybit-ի մյուս սառը դրամապանակները շարունակում են անվտանգ մնալ, իսկ միջոցների դուրսբերումը գործում է սովորական ռեժիմով։ Բորսան դիմել է համայնքին՝ օգնելու գողացված ակտիվների հետևման հարցում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img