Sun, 1 March
-0.9 C
Yerevan
USD: 377.00 RUB: 4.88 EUR: 444.78 GEL: 140.99 GBP: 507.97

Tag: ԱՀ

Կուդրին. ԱՀԿ-ում ՌԴ-ի ընդգրկումը տնտեսության զարգացման համար հիանալի խթան է

Ֆինանսների նախկին նախարար և Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ ԱՀԿ-ի կազմում Ռուսաստանի ընդգրկումը կխթանի տնտեսության և մրցակցության զարգացմանը: Այդ մասին չորեքշաբթի նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ֆինանսների նախկին նախարար և Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ ԱՀԿ-ի կազմում Ռուսաստանի ընդգրկումը կխթանի տնտեսության և մրցակցության զարգացմանը: Այդ մասին չորեքշաբթի նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: ԱՀԿ-ի հիմնադրման մասին Մարաքեշյան համաձայնագրին Ռուսաստանի միանալու մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնում չորեքշաբթի՝ օգոստոսի 22-ից: Այսպիսով, ՌԴ-ն դառնում է Կազմակերպության 156-րդ անդամը: «Ռուսաստանը ԱՀԿ-ի լիիրավ անդամ է դարձել: Տնտեսության և մրցակցության զարգացման համար հիանալի խթան է»,- գրել է Կուդրինը: -0-