Tag: ԼԵՀԱՍՏԱՆ

Լեհաստանը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել

Լեհաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել, երեքշաբթի տնտեսական համագործակցության հայ–լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը։