Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Feb 14, 2013

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 14–ին 406,6 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը փետրվարի 14–ի արդյունքներով, փետրվարի 13–ի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 0,14 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,6 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում փետրվարի 14–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 406,33 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 14–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 406,33 դրամ է կազմել:

Հայաստանի ԿԲ–ն փետրվարի 14–ին երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել` 3 մլրդ դրամ գումարի չափով

Հայաստանի Կենտրոնական բանկը փետրվարի 14–ին երկարաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխվել` 3 մլրդ դրամ ծավալով։

Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում 1,94% է կազմել

Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը 2012թ.–ի չորրորդ եռամսյակում 1,94% է կազմել՝ երրորդ եռամսյակի նույն ցուցանիշի 1,94%-ի դիմաց:

Հայաստանի բանկերը 2012թ.–ի ընթացքում պետպարտատոմսերում 178,1 մլրդ դրամ են ներդրել

Հայաստանի բանկերը 2012 թվականի ըմթացքում պետպարտատոմսերում ներդրել են շուրջ 178,1 մլրդ դրամ, ինչը 30,2 տոկոսով ավելի է տարեսկզբի ցուցանիշից։ Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության կողմից 2012 թվականի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացված վերլուծությունը։

«Պարզ-Արագ քարտային» վարկը կտրամադրվի Անելիք Բանկի երևանյան բոլոր մասնաճյուղերում

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն այսուհետ «Պարզ-Արագ քարտային» վարկը կտրամադրվի Երևանի բոլոր մասնաճյուղերում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Orange Armenia–ի ֆինանսական շրջանառությունը 2012 թվականին ավելացել է 46%–ով

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Orange Armenia–ի ֆինանսական շրջանառությունը 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, ավելացել է 46%–ով կամ 7 մլրդ...

Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 2012թ.–ին աճել է 20.36%–ով` մինչև 1 137.5 մլրդ դրամ

Հայկական բանկերում իրավաբանական և ֆիզիկական անձանց համախառն դեպոզիտները 2012 թվականին աճել է 20.36%–ով` մինչև 1 137.5 մլրդ դրամ։

Հայաստանում կգործի «Ռուսաստանի փոստի» «Ֆորսաժ» դրամական փոխանցումների ծառայությունը

«Ռուսաստանի փոստը» «Ֆորսաժ» դրամական անհասցե արագ փոխանցումների ծառայություն է սկսում անդրսահմանային փոխանցումների շուկայում, ասվում է ձեռնարկության հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի թողարկած քարտերը մեկ տարում ավելացել են 34,20 %-ով

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի թողարկած քարտերը մեկ տարում ավելացել են 34,20 %-ով, և 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վճարային քարտերի քանակը կազմել է 19 967: